Մարզային հանդիպում Վանաձորում
2017թ. ապրիլի 14-ին ԱՄՆ ՄԶԳ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրման վերաբերյալ հանդիպում-քննարկում: Հանդիպմանը Հայաստանի Հանրապետության կառավարության ԱՃԹՆ պատասխանատուները, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ՀՀ կառավարությունը, արդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները մարզի բնակչության, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հանքարդյունաբերող կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրեցին ԱՃԹՆ-ի էությունը, Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը, Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ գործողությունների ծրագիրը, նախաձեռնության ներդրումից ակնկալվող արդյունքները, որից հետո տեղի ունեցավ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերի քննարկում: