Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարության 2024 թվականի ամփոփիչ աշխատաժողովը՝ Դիլիջանում
ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությունը ս.թ. դեկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջան քաղաքում կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով սահմանված միջոցառումների իրականացման, Հայաստանի 2-րդ վավերացման զեկույցով նախատեսված ուղղիչ գործողությունների հասցեագրման հարցերին:
Աշխատաժողովին մասնակցել են Տարածքային նախարարության և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարությունների, Մեղրի, Կապան, Քաջարան, Ալավերդի ազդակիր համայնքների պատասխանատուներ, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության և ընդերքօգտագործողների խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀԲ-ի և ԱՃԹՆ ազգային քարտուղարության պատասխանատուներ՝ թվով 24 հոգի:
Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել և քննարկվել են հետևյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, մասնավորապես՝ Օրենսգրքի 30-րդ հոդվածում լրացվող նոր իրավակարգավորումը՝ իրական շահառուների տվյալները ընդերքօգտագործման թույլտվության գործընթացում ներառելու վերաբերյալ:
Համաժողովի օրակարգում այս հարցը ներառվել էր՝ ի կատարումն ս.թ. նոյեմբերի 20-ին կայացած ԱՃԹՆ տարեկան 5-րդ զեկույցին նվիրված համաժողովի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նախագահ Տ․ Խաչատրյանի տրված համապատասխան հանձնարարականի :
- Համայնքների օգտին կատարվող հատկացումների միանման և արդարացի բաշխման մեխանիզմի սահմանման նպատակով մշակված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերիփաթեթը՝ նախատեսված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (2-րդ ռազմավարական նպատակ, 2․2-րդ թիրախային ուղղության 3-րդ՝ «սոցիալ-տնտեսական հավասարակշռության ապահովում» մաս, 2.1-ին կետ, 5-րդ ենթակետ):
- Վերը նշված օրենսդրական նախաձեռնությունների ազդեցությունը Վավերացման զեկույցով երկրին նշանակված ուղղիչ գործողությունների, ինչպես նաև ԱՃԹՆ 2023թ. Ստանդարտի պահանջների կատարման տեսանկյունից
- Անցած յոթ տարիների ԱՃԹՆ գործունեության և դրա արդյունքների ամփոփումը՝ հետագա անելիքների ուղենշման համար:
Այս հարցերի քննարկումը ուղղակիորեն կապված է Հայաստանի Հանրապետության կողմից ԱՃԹՆ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման, ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջների բավարարման, և ընդհանուր առմամբ, Հայաստանի՝ որպես ԱՃԹՆ-ի անդամ երկրի ձեռք բերած բարձր կարգավիճակի պահպանման հետ:
Աշխատաժողովի օրակարգը մշակվել էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցությամբ՝ ապահովելու համար Վավերացման զեկույցով նշանակված ուղղիչ գործողությունների կատարումը, ինչպես նաև ԱՃԹՆ 2023թ. Ստանդարտի պահանջների ապահովումը մինչև Հայաստանի հաջորդ վավերացման ժամկետը՝ 2028թ. հունվարի 1-ը: Հանդիպման բովանդակությունն ուղղված էր նաև ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամների, պետական լիազոր մարմինների մասնագետների, համայնքների և ընդերքօգտագործող ընկերությունների կարողությունների զարգացմանը:
Աշխատաժողովի օրակարգային հարցերը ներկայացրել են ՏԿԵՆ-ի Ընդերքի վարչության պետ Կարեն Գասպարյանը, Ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետի պաշտոնակատար Սեդա Հակոբյանը, ինչպես նաև ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը:
Հատկապես արդյունավետ էր «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի ընթացքում ընկերությունների դիրքորոշումը ներկայացրեցին ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ընդերքօգտագործողների խմբակցության անդամներ Վահրամ Ավագյանը, Ներսես Կարամանուկյանը, Արթուր Պեպանյանը: Դեբատներում ակտիվ մասնակցություն ունեցան ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ Նազելի Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարարության Ծանր արդյունաբերության բաժնի պետ Արթուր Ղավալյանը, ՏԿԵՆ Ընդերքի վարչության պատասխանատուներ Կարեն Գասպարյանը, Սուրեն Մամյանը, Սեդա Հակոբյանը:
Աշխատաժողովը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» թիվ TF0B4808 դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:
-