Համաժողվի մասնակցության հրավեր
ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՃԹՆ 2022Թ. ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում (Ամիրյան փող., 1)
2024թ., նոյեմբերի 20, ժամը 10։00-12:00 (մասնակիցների գրանցումը՝ ժամը 09:30-ից)
Համաժողովին ներկայացվելու է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության գործունեությունը ներկայացնող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) 2022թ. ազգային զեկույցը:
Գրանթ Թորնթոն ընկերությունը ներկայացնելու է Հայաստանի ԱՃԹՆ-ի 5-րդ ազգային զեկույցը, որը պատմում է, թե որոնք են եղել 2022 թվականի Հայաստանում ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերությունները, որքան արտադրանք է արտադրվել ու արտահանվել, ինչքան են կազմել ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվել այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովել ոլորտը ՀՀ տնտեսության մեջ և ովքեր են այդ գործընթացի շահառուները:
Զեկույցի ներկայացմանը կհաջորդի պանելային քննարկում։
Տրամադրվելու է հայերեն/անգլերեն համաժամանակյա թարգմանություն։
Ցանկության դեպքում՝ համաժողովին կարող եք մասնակցել նաև հեռավար, որի համար կարող եք օգտագործել այս հղումը (Conference ID: 953 1936 1179, Access code: 446729) և կարող եք մուտք գործել համաժողովի վիրտուալ տարածք՝ համաժողովին հեռավար մասնակցելու համար:
Այցելեք նաև մեր կայք ԱՃԹՆ-ի ու մետաղական հանքարդյունաբերության ոլորտի մասին տեղեկատվություն ստանալու համար։
Հարգանքով,
ԱՃԹՆ Հայաստանի քարտուղարություն