Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության ասոցիացիայի 2024-2028թվականների համար որդեգրված առաջնահերթությունները
2024թ. սեպտեմբերի 26-ին ԱՃԹՆ Խորհուրդը հաստատել է 2024-2028թթ. համար վերանայված ռազմավարական առաջնահերթությունները: Փաստաթուղթը սահմանել է ԱՃԹՆ-ի այն նոր թարմացված ռազմավարական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ կընթանան իրականացնող երկրների ԱՃԹՆ համայնքների առաջիկա հինգ տարիների աշխատանքը: Այդ առաջնահերթություններն են՝
- Կոռուպցիոն ռիսկերի կառավարումը
ԱՃԹՆ-ի հիմնական նպատակն է լուծել կոռուպցիոն ռիսկերը՝ հրապարակելով տվյալները և տրամադրելով երկխոսության հարթակ՝ կոռուպցիայի հնարավոր ուղիները բացահայտելու համար: ԱՃԹՆ-ի հաշվետվությունները կարող են ծառայել որպես ախտորոշիչ գործիքներ՝ բացահայտելու համակարգերում և քաղաքականության բացթողումները և թույլ կողմերը:
- Եկամուտների մոբիլիզացիան
Արդյունահանող ոլորտի ներդրումը երկրի ներքին եկամուտների ձևավորման գործում մնում է որպես առաջնահերթություն՝ ազգային զարգացման և պետական ծախսերի ուղղությունները որոշելու համար: Ռեսուրսներից ստացվող եկամուտների մոբիլիզացումը չափազանց կարևոր է երկրների համար՝ հասնելու համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ): Երկրները կարող են օգտագործել 2023թ. ԱՃԹՆ-ի Ստանդարտի համաձայն բացահայտվող տվյալները՝ բարելավելու համար եկամուտների մոբիլիզացումը և մոնիտորինգը:
- Էներգետիկ անցումը
Էներգետիկ անցումը վերաձևավորում է արդյունահանող ճյուղերը՝ ներկայացնելով ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ ռեսուրսներով հարուստ երկրների համար: Աջակցել շահագրգիռ կողմերին՝ նավարկելու այս փոփոխությունների միջով՝ ահա ԱՃԹՆ-ի հիմնական մանդատը: Էներգետիկ անցումը ազդում է հանրային ֆինանսների և արդյունահանող ոլորտի տնտեսական ներդրումների վրա, ներկայացնում է նոր կոռուպցիոն ռիսկեր և կարող է հանգեցնել համայնքի կենսապահովման և շրջակա միջավայրի վրա նոր կամ ավելի մեծ ազդեցությունների: Ուստի, շահագրգիռ կողմերը պահանջում են օգտագործել ԱՃԹՆ-ն՝ էներգետիկայի ոլորտում թափանցիկությունն ու լավ կառավարումն առաջ մղելու համար:
- Ներառական կառավարումը
Բազմաշահառու կառավարման մոդելը ԱՃԹՆ-ի հիմնական ուժեղ ու եզակի կողմն է: Միջավայրում, որտեղ աշխարհաքաղաքական հակամարտության ռիսկերը և շահագրգիռ կողմերի նկատմամբ ոտնձգությունների հավանականություն կարող են աճել, ներառական բազմաշահառու կառավարումը կարող է օգնել՝ ռեսուրսների կառավարման ոլորտում կառուցելու համար համագործակցային և կառավարման ճկուն մոտեցումներ:
Հիմնվելով անկախ գնահատողների՝ 2022 թվականին կատարված առաջարկությունների վրա, միջազգային քարտուղարությունը խորհուրդ է տալիս կենտրոնանալ ԲՇԽ-ների ակտիվ աջակցության վրա՝ բարձրացնելու համար նրանց դերը տվյալների վերլուծության, քաղաքական որոշումների կայացման և հանրային բանավեճի խթանման համար:
- Տվյալների հասանելիությունը և օգտագործումը
ԱՃԹՆ-ի տվյալների ռազմավարությունն ուղղված է ժամանակին հրապարակվող տվյալների համակարգված բացահայտումների համակարգերի գործարկմանը, որը կհամապատասխանի շահագրգիռ կողմերի կարիքներին: Այս ռազմավարությունը հնարավորություն է տալիս ավելի լայն հասանելիություն և ավելի որակյալ տվյալների տրամադրում՝ նպաստելով բարեփոխումների և որոշումների կայացման գործընթացներին:
- Մոնիտորինգ և ուսուցում
ԱՃԹՆ-ի ազդեցության մոնիտորինգը կարևոր է դինամիկ ենթատեքստում ռեսուրսների արդյունավետ բաշխման համար: Այն կարող է աջակցել ԱՃԹՆ շահագրգիռ կողմերին բացահայտելու, թե որ գործողություններն են արդյունավետ
ազդեցության հասնելու և արդյունքների բարելավման համար:
Խորհրդի որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://eiti.org/sites/default/files/2024-10/EITI%20Strategic%20priorities%202024-2028.pdf