ԱՃԹՆ միջազգային Խորհուրդը իր դրվատանքն է արտահայտում Հայաստանի ԱՃԹՆ շահագրգիռ կողմերի նկատմամբ

25.04.24
ԱՃԹՆ միջազգային Խորհուրդը իր դրվատանքն է արտահայտում Հայաստանի ԱՃԹՆ շահագրգիռ կողմերի նկատմամբ

2024թ. ապրիլի 25-ին ԱՃԹՆ-ի միջազգային պաշտոնական կայքում հոդված է հրապարակվել Հայաստանի վերջին Վավերացման գրանցած բարձր արդյունքների վերաբերյալ:

Ստորև բերվում է մեջբերում՝ նշված հոդվածից.

«ԱՃԹՆ-ի Խորհուրդը որոշել է, որ Հայաստանը ԱՃԹՆ-ի իրականացման գործում հասել է ընդհանուր բարձր գնահատականի (89,5 միավոր): Չնայած տարածաշրջանի աշխարհաքաղաքական լարվածություններին և COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած խափանումներին, Հայաստանի ԱՃԹՆ-ն պահպանել է իր  աշխատանքային պլանի իրականացման արդյունավետությունը և ամրապնդել է մետաղական հանքարդյունաբերության  ոլորտի՝ երկրի տնտեսության կարևորագույն հատվածի բացահայտումները : Հայաստանը կարող է ընդլայնել իր ԱՃԹՆ-ի իրականացումը՝ լուծելու համար  հանրային հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցեր, ինչպիսիք են պատասխանատու հանքարդյունաբերությունը, բնապահպանական կառավարումը և հանքարդյունաբերության լիցենզիաների սեփականության իրավունքի փոխանցումը:

«ԱՃԹՆ Խորհուրդը իր գովասանքն է արտահայտում Հայաստանի ԱՃԹՆ շահագրգիռ կողմերի նկատմամբ՝ ԱՃԹՆ գործընթացին և թափանցիկության բարեփոխումներին նրանց շարունակական նվիրվածության համար», - ասել է  ԱՃԹՆ Խորհրդի նախագահ Հելեն Քլարկը: «Հայաստանը խրախուսվում է՝  օգտագործելու համար հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության բացահայտման իր առաջընթացը՝ բարելավելով տվյալների օգտագործումը և վերլուծությունը, միաժամանակ ընդլայնելով հանրային երկխոսությունը ազգային հետաքրքրություն ներկայացնող կենսական  թեմաների շուրջ»:

Մետաղների արդյունահանման ոլորտը շարունակում է մնալ որպես Հայաստանի տնտեսության կենսական նշանակություն ունեցող դերակատար, այն 2021 թվականին կազմավորել է  ընդհանուր պետական ​​եկամուտների 5,5%-ը և ընդհանուր արտահանման 41,5%-ը :  Պղնձի խտանյութը շարունակում է մնալ ոլորտի արտադրության հիմնական մասը, որի միջին տարեկան աճը 2013-2021թվականներին կազմել է մոտ 11%:»

 

Հոդվածի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ: