ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին բարձր գնահատական է շնորհել ԱՃԹՆ-ի 2019թ. Ստանդարտի իրականացման գործում

23.04.24
ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին բարձր գնահատական է շնորհել ԱՃԹՆ-ի 2019թ. Ստանդարտի իրականացման գործում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային Խորհուրդը Հայաստանի 2-րդ Վավերացման  արդյունքում ընդունել է հետևյալ որոշումը.

«Հայաստանին շնորհվել է բարձր գնահատական՝ 2019 թվականի EITI Ստանդարտը  իրականացնելու գործում (89,5 միավոր):

Ընդհանուր միավորը իրենից ներկայացնում է երեք բաղադրիչների՝ Շահագրգիռ կողմերի Ներգրավվածության, Թափանցիկության և Արդյունքների ու Ազդեցության համար ստացած միավորների միջին գնահատականը:

Վավերացման գնահատականով՝ Հայաստանը գերազանցել է ԱՃԹՆ-ի մեկ պահանջը, լիովին բավարարել 24-ը և գրեթե բավարարել երկուսը:

EITI Խորհուրդը բարձր է գնահատում ՀՀ կառավարության և Բազմաշահառու խմբի արդյունավետ համագործակցությունը, որը նպաստել է հանքարդյունաբերության ոլորտի տվյալների շարունակական բացահայտմանը և ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրով սահմանված նպատակների ժամանակին իրականացմանը:

Խորհուրդը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ տվյալների հասանելիությունը, փոխգործելությունը և ամբողջականությունը հետագա բարելավելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով  սովորական բացահայտումների երկրի փորձը:  Խորհուրդը նշում է  տվյալների որակը և սոցիալ- բնապահպանական բացահայտումները  առավել ամրապնդելու  հնարավորությունների մասին:  

Հայաստանի հաջորդ վավերացումը կանցկացվի երեք տարի հետո՝ 2027 թվականի հուլիսի 1-ին:»