Հրապարակվել է ԱՃԹՆ-ի 2023 թվականի ստանդարտի հայերեն թարգմանությունը
Արդեն հասանելի է 2023թ. հունիսի 12-ին հրատարակված ԱՃԹՆ-ի 2023 թվականի ստանդարտի հայերեն թարգմանությունը։
ԱՃԹՆ-ի 2023 թվականի ստանդարտը համալրվել է մի շարք պարտադիր, ակնկալվող և խրախուսվող պահանջներով, որոնք վերաբերում են էներգետիկ անցմանը, եկամուտների հավաքագրմանը, հակակոռուպցիոն խնդիրներին, գենդերային, սոցիալական և բնապահպանական հարցերին։ Հայերեն ստանդարտը բոլոր շահագրգիռ կողմերի համար հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացնել ԱՃԹՆ-ն իրականացնող երկրների ստանձնած պարտավորությունների շրջանակը և այդպիսով դառնալ արդյունահանող ճյուղերի վերաբերյալ տեղեկատվությունը լայնորեն օգտագործող, ԱՃԹՆ-ի իրականացմանը մասնակցություն ապահովող, ռեսուրսների բաց և հաշվետու կառավարման գործում լայնորեն ներառված պատասխանատու շահառուներ:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն
«Մենք հավատում ենք, որ երկրի բնական պաշարները պատկանում են այդ երկրի քաղաքացիներին։
Մեր առաքելությունն է նպաստել բնական պաշարների կառավարման ըմբռնմանը, ամրապնդել հանրային և կորպորատիվ կառավարումը և տրամադրել տվյալներ՝ արդյունահանող ոլորտում ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար:»
Անհամապատասխանությունների դեպքում անհրաժեշտ է հիմք ընդունել ԱՃԹՆ-ի ստանդարտի անգլերեն տարբերակը։