Օփեն Օուներշիփի բաց սեփականության ռեգիստրում ավելացվել են Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների իրական շահառուների վերաբերյալ տվյալները
![Օփեն Օուներշիփի բաց սեփականության ռեգիստրում ավելացվել են Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների իրական շահառուների վերաբերյալ տվյալները](https://www.eiti.am/images/news/1/17029938360167.png)
Հրապարակման ամսաթիվը՝ 15դեկտեմբերի, 2023
Հեղինակներ՝ Էմիլի Մանուել, Սթիվեն Էբոթ Պյու
Աղբյուրը՝ այստեղ
Օփեն Օուներշիփի ռեգիստրը (Open Ownership Register) համալրվել է Հայաստանի հանքարդյունաբերող ընկերությունների իրական շահառուների վերաբերյալ բարձրորակ տվյալներով։ Այժմ դուք կարող եք ավելի հեշտությամբ որոնել, ստուգել և պատկերել Հայաստանի տվյալները՝ շնորհիվ Հայաստանի կողմից իրական շահառուների տվյալների ստանդարտի (BODS) ընդունման:
BODS-ը իրական սեփականության վերաբերյալ բարձրորակ տվյալների հավաքագրումը, տարածումը և օգտագործումը ուղղորդող աշխարհի առաջատար բաց ստանդարտն է:
Այս աշխատանքն իրականացվել է Opening Extractives ծրագրի շրջանակներում, որը Open Ownership-ի և EITI -ի համատեղ նախաձեռնությունն է ՝ խթանելու համար իրական շահառուների վերաբերյալ տվյալների հասանելիությունն ու օգտագործումը ամբողջ աշխարհում:
Օփեն Օուներշիփի ռեգիստրը միավորում է մի շարք երկրների իրական շահառուների վերաբերյալ տվյալների բազաները՝ հետևելու համար ընկերության սեփականության և վերահսկման բարդ սխեմաներին, ուր էլ որ տվյալները տանեն: Միացյալ Թագավորությունից, Դանիայից և Սլովակիայից ստացված տվյալներն արդեն ինտեգրվել են, ձևավորվել ըստ BODS-ի և հասանելի են՝ անվճար ներբեռնման կամ վերաօգտագործման համար: Open Ownership-ը շարունակում է աշխատել էլ ավելի շատ երկրների տվյալներ միավորելու ուղղությամբ:
Հայաստանի բազմաոլորտային ռեգիստրը (Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքի իրական շահառուների էջեր) գործարկվել է 2020 թվականին՝ իրական շահառուների վերաբերյալ տվյալները հավաքագրելու նպատակով։ Սրան նախորդել է Հայաստանի իրական շահառուների բարեփոխման գործընթացը վերահսկող պետական կառույցների նկատմամբ Օփեն Օուներշիփի կողմից 2019 և 2020 թվականների ընթացքում ցուցաբերած զգալի աջակցությունը:
2021 թվականի հունիսին ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք օրենքներ՝ միասնականացնելու համար իրական շահառուների իր իրավական սահմանումը և թարմացնելու համար իրական շահառուներին վերաբերվող ռեժիմը: Նախապես կենտրոնանալով արդյունահանող ընկերությունների վրա՝ բազմաոլորտային ռեգիստրը արդեն տարվա վերջին սկսեց հավաքագրել և հրապարակել տվյալները՝ համաձայն BODS-ի:
Հայաստանը նաև օգտագործում է BODS-ի վիզուալիզացիայի գրադարանը ՝ շահառու սեփականության ցանցերի ավտոմատ դիագրամներ ստեղծելու համար: 2023 թվականի ընթացքում բազմաոլորտային ռեգիստրի շրջանակն ընդլայնվել է տնտեսության այլ ոլորտներում գործող ընկերություններով:
Ցույցադրելու համար, թե ինչպես են իրական շահառուների վերաբերյալ BODS-ին համապատասխան հավաքագրված տվյալները օգնում երկրներին օգտագործել բաց աղբյուրների մի շարք գործիքներ, Open Ownership-ը ներառել է Հայաստանի ԱՃԹՆ-ի (EITI) թիմի կողմից նշված արդյունահանող արդյունաբերության մի շարք ընկերությունների տվյալները Open Ownership-ի ռեգիստրում: Այս ջանքերի շնորհիվ BODS-ին համապատասխան հավաքագրված ցանկացած տվյալ կարող է ներառվել Open Ownership-ի ռեգիստրում:
BODS-0.2 տարբերակում այլընտրանքային անունների դաշտի նորարար օգտագործմանն աջակցելու համար Open Ownership-ը ընդլայնելու է նաև Open Ownership-ի ռեգիստրի գործառույթը այնպես, որ մարդիկ կարողանան գտնել հայկական այս ընկերությունները, ինչպես նաև միլիոնավոր այլ ընկերություններ՝ փնտրելով դրանց այլընտրանքային անվանումները: