Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
Համաշխարհային բանկի «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարությունը 2023թ. դեկտեմբերի 7-8-ը Ջերմուկում կազմակերպել էր երկօրյա մարզային հանդիպում Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի հանքարդյունաբերական համայնքների շահագրգիռ կողմերի՝ քաղաքացիական հասարակության անդամների (ՀԿ-ներ, ակտիվ քաղաքացիներ), արդյունահանող ընկերությունների և ՏԻՄ ներկայացուցիչների, ԲՇԽ-ի, լիազոր պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին 30 մասնակից:
Հանդիպման նպատակն էր աջակցել ՀՀ կառավարությանը ապահովելու ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջների կատարումը հանրային ներգրավվածության և մասնակցայնության մասով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հայաստանի հանքարդյունաբերական համայնքների շահագրգիռ կողմերին՝ իրազեկվել ԱՃԹՆ-ի իրականացման և ոլորտի կառավարման ակտուալ մոտեցումների մասին և զարգացնել ԱՃԹՆ-ի հասանելի տվյալների օգտագործման իրենց հմտություններն ու կարողությունները։
Հանդիպման ժամանակ մասնակիցները քննարկեցին ԱՃԹՆ-ի ներդրման արդյունքում հանրային հասանելի դարձած տվյալները, ԱՃԹՆ-ի 2023թ. նոր ստանդարտով երկրների և ընկերությունների նկատմամբ սահմանվող նոր պահանջները, հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ ընդունված ռազմավարությունը, դրա իրագործման ժամանակ քաղաքացիական հասարակության, բիզնես խմբակցության և համայնքների առաջարկները ներառելու հնարավորությունները։ Քննարկվեցին լիազոր մարմնի կողմից ոլորտի վերաբերյալ առաջարկվող նոր իրավական կարգավորումները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտից ստացված պետական և տեղական եկամտային հոսքերի հաշվին ազդակիր համայնքներում զարգացման, բնապահպանական և առողջապահական ծրագրեր կազմելիս Ստանդարտի նոր պահանջները հաշվի առնելու հնարավորությունները:
Հանդիպման թեմաները ներկայացրեցին և ներկաների հարցերին պատասխանեցին ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, փորձագետ Հասմիկ Մանուկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ Կարեն Գասպարյանը, ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետի պաշտոնակատար Սեդա Հակոբյանը, գլխավոր մասնագետ Նաիրա Բարսեղյանը, ավագ մասնագետ Արմինե Ստեփանյանը: Հանդիպումն ընթացավ ԱՃԹՆ-ի կազմակերպված հանդիպումներին բնորոշ ակտիվ և աշխույժ մթնոլորտում՝ ապահովելով բոլոր մասնակիցների ներգրավվածությունը:
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում
-
Երկօրյա մարզային հանդիպում Ջերմուկում