Հայաստանի ԱՃԹՆ 2023թ. վավերացում. Շահագրգիռ կողմերի ներգրավվածության վերաբերյալ կարծիքներ ստանալու հարցում
Հղումը ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության կայքին։
Վերջնաժամկետը՝ 2023թ. հուլիսի 1:
Նկարագրություն
Հայաստանը ԱՃԹՆ-ին միացել է 2017թ. մարտին: 2020թ. հուլիսի Հայաստանի վավերացումը համաձայն 2016 թվականի ստանդարտի՝ ցույց տվեց, որ երկիրը «բավարարող առաջընթաց» է գրանցել ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման հարցում: 2021թ. հունիսին ԱՃԹՆ-ի Խորհուրդը համաձայնեց, որ Հայաստանը «բավարարող առաջընթաց» է գրանցել ԱՃԹՆ-ի 2019 թվականի ստանդարտի՝ իրական սեփականության իրավունքի վերաբերյալ 2.5-րդ պահանջի իրականացման գործում: Հայաստանի հաջորդ վավերացումը՝ համաձայն 2019 թվականի ԱՃԹՆ-ի ստանդարտի նախատեսվում է սկսել 2023թ. հուլիսի 1-ին:
Համաձայն վավերացման ընթացակարգի՝ ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը հայցում է շահագրգիռ կողմերի կարծիքը 2020թ. հուլիսից մինչև 2023թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ:
Կարծիք ներկայացնելու եղանակը
Շահագրգիռ կողմերին խնդրում ենք սեփական տեսակետները հայտնել Ալեքս Գորդին՝ (agordy@eiti.org) և Օլեսիա Տոլոչկոյին (otolochko@eiti.org) մինչև 2023թ. հուլիսի 1-ը:
ԱՃԹՆ-ի մասին
Մենք գտնում ենք, որ երկրի բնական ռեսուրսները պատկանում են նրա քաղաքացիներին։ Մեր առաքելությունն է՝ նպաստել բնական ռեսուրսների կառավարման ըմբռնմանը, ամրապնդել հանրային և կորպորատիվ կառավարումն ու հաշվետվողականությունը, տրամադրել տվյալներ արդյունահանող ոլորտում քաղաքականության մշակման և բազմակողմ երկխոսության համար: Դառնալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ՝ երկրները պարտավորվում են տեղեկություններ հրապարակել (բացահայտել) արդյունահանող արդյունաբերության արժեշղթայով մեկ՝ սկսած այն բանից, թե ինչպես են շնորհվում արդյունահանման իրավունքները, ինչպիսի ճանապարհ են անցնում եկամուտները պետական համակարգում և ինչպես են դրանք օգուտ տալիս հանրությանը: ԱՃԹՆ-ին մասնակցելու միջոցով ավելի քան 50 երկրներ համաձայնեցրել են մի շարք ընդհանուր կանոններ, որոնք սահմանում են, թե ինչ և երբ պետք է բացահայտվի, այն է՝ ԱՃԹՆ-ի ստանդարտը: ԱՃԹՆ-ին միացած յուրաքանչյուր երկրում կառավարության, ընկերությունների և քաղաքացիական հասարակության նեկայացուցիչներից բաղկացած բազմաշահառու խումբը աջակցում է ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրմանը:
Նպատակը
ԱՃԹՆ-ի ստանդարտը պահանջում է, որպեսզի կառավարությունը, արդյունահանող ընկերությունները և քաղաքացիական հասարակությունը ամբողջությամբ, ակտիվ և արդյունավետ եղանակով ներգրավված լինեն ԱՃԹՆ-ի իրականացման գործում: ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը, մասնավորապես, կարծիքներ է փնտրում հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Արդյո՞ք կառավարությունը, արդյունահանող ընկերությունները և քաղաքացիական հասարակությունը ամբողջովին, ակտիվ և արդյունավետ ձևով ներգրավված են ԱՃԹՆ-ի իրականացման գործում:
- Արդյո՞ք գոյություն ունեն խոչընդոտներ կամ արգելքներ այս խմբակցություններից որևէ մեկի կամ դրանց ենթախմբերի համար՝ մասնակցելու համար ԱՃԹՆ-ի իրականացմանը:
Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԱՃԹՆ-ում կգնահատվի համաձայն «ԱՃԹՆ-ի արձանագրություն. Քաղաքացիական հասարակության մասնակցությունը» փաստաթղթի: Շահագրգիռ կողմերին առաջարկվում է տրամադրել իրենց տեսակետը՝ Արձանագրությանը Հայաստանի հավատարմության վերաբերյալ:
Արձանագրության հնարավոր խախտումների հետ կապված ցանկացած մտահոգություն պետք է ուղեկցվի համապատասխան միջադեպի նկարագրությամբ, ներառյալ դրա ժամկետները, ներգրավված դերակատարները և կապը ԱՃԹՆ-ի գործընթացի հետ: Հնարավորության դեպքում, պետք է տրամադրվեն նաև օժանդակ փաստաթղթեր: Շահագրգիռ կողմերը կարող են նաև նշել, թե իրենց կարծիքով քաղաքացիական հասարակության արձանագրության որ դրույթի հետ են կապված խախտում(ներ)ը: Տեսակետները լինելու են անանուն և կպահվեն գաղտնի:
Քարտուղարությունը կարծիքներ է հայցում քաղաքացիական հասարակության ներգրավվածության հետ կապված հետևյալ հարցերի շուրջ.
- Արդյո՞ք քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են ներգրավվել ԱՃԹՆ-ի գործընթացի հետ կապված հանրային բանավեճում և կարծիք հայտնել ԱՃԹՆ-ի գործընթացի վերաբերյալ առանց կաշկանդման, հարկադրանքի կամ հաշվեհարդարի:
- Արդյո՞ք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են ազատորեն գործել ԱՃԹՆ-ի գործընթացներում:
- Արդյո՞ք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են շփվել և համագործակցել միմյանց հետ ԱՃԹՆ-ի գործընթացների շուրջ:
- Արդյո՞ք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են լիարժեք, ակտիվ և արդյունավետ կերպով ներգրավվել ԱՃԹՆ-ի գործընթացների նախագծման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման մեջ:
- Արդյո՞ք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են ազատորեն խոսել թափանցիկության և բնական ռեսուրսների կառավարման խնդիրների մասին և ապահովել, որպեսզի ԱՃԹՆ-ն նպաստի հանրային բանավեճերին:
Այս Արձանագրության իմաստով՝ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները» վերաբերում են քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք էականորեն ներգրավված են ԱՃԹՆ-ի գործընթացներում, ներառյալ, բայց չսահմանափակվելով բազմաշահառու խմբի անդամներով: «ԱՃԹՆ-ի գործընթացները» վերաբերում է ԱՃԹՆ-ի անդամակցության նախապատրաստական գործողություններին, ԲՇԽ-ի հանդիպումներին, ԱՃԹՆ-ի շուրջ ՔՀԿ-ի խմբակցության առանձին հանդիպումներին, ներառյալ ԲՇԽ-ի ներկայացուցիչների հետ շփումներին, ԱՃԹՆ-ի զեկույցների պատրաստմանը, ԱՃԹՆ-ի զեկույցների համար նյութերի կամ վերլուծությունների պատրաստմանը, ԱՃԹՆ-ի գործունեության վերաբերյալ տեսակետների արտահայտմանը, բնական ռեսուրսների կառավարման վերաբերյալ տեսակետների արտահայտմանը։
Աղբյուրը՝ eiti.org