Աշխատանքային հանդիպումներ Opening Extractives ծրագրի շրջանակում
Հայաստանը տպավորիչ առաջընթաց է գրանցել իր օրենսդրության ներքո գործող ընկերությունների վերջնական տերերի և վերահսկողների(շահառուների) տվյալների հրապարակման գործում: 2021թ. սկզբում հրապարակելով արդյունահանող ճյուղերի ընկերությունների իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները` Հայաստանն այնուհետ ընդունեց օրենսդրություն, ըստ որի 2023թ.-ից իրական շահառուների բացահայտման պահանջը տարածվում է բոլոր ոլորտների ընկերությունների վրա:
Որդեգրված այս քաղաքականության ներքո Հայաստանի Հանրապետությունը միացել է Օփեն Օուներշիփի և ԱՃԹՆ-ի համատեղ Opening Extractives ծրագրին, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում երկրներին՝ արդյունահանող ոլորտում և դրանից դուրս իրական շահառուների թափանցիկությունն իրականացնելու գործում:
2022 թվականի մայիսի 31-ից հունիսի 2-ը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Օփեն Օուներշիփ (OpenOwnership) և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ, EITI) կազմակերպությունների պատասխանատուները` Օփեն Օուներշիփի քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, երկրի գծով համակարգող Փիթեր Լոուն, քաղաքականության գծով խորհրդատու Ալանա Մարկլը և ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության երկրի գծով համակարգող Օլեսյա Նեխորոշկոն, հանդիպումներ ունեցան Արդարադատության նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԷԿԵՆԳ-ի պաշտոնյաների և պատասխանատուների հետ։
Այցի նպատակը OpenOwnership և EITI կազմակերպությունների համատեղ Opening Extractives (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության ապահովում) ծրագրի մեկնարկն էր, ինչպես նաև լիազոր պետական մարմիններում խորհրդատվության, տեխնիկական և իրավական աջակցության կարիքները վեր հանելու և աջակցություն տրամադրելու եղանակների ու գործող համակարգերի հետագա կատարելագործման հնարավորությունների վերաբերյալ աշխատանքային հանդիպումների անցկացումը: Հանդիպումների ընթացքում հյուրերը ներկայացրեցին այս ոլորտի լավագույն միջազգային փորձը և քննարկեցին այդ փորձի Հայստանում կիրառելու հնարավորությունները։
Հունիսի 2-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսյա Նեխորոշկոյի հանդիպումը ՏԿԵ նախարարի տեղակալ, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ԱՃԹՆ-ի իրականացման ընթացիկ և առաջիկա միջոցառումները, այդ թվում ԱՃԹՆ-ի շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի տվյալների համակարգված բացահայտումների էլեկտրոնային ծրագրային փաթեթի ստեղծման աշխատանքները: Օ. Նեխորոշկոն նշեց, որ ՀՀ կառավարության ջանքերը՝ ԱՃԹՆ-ի կարևոր պահանջներն պահովելու գործում, ինչպես նաև Հայաստանում ներդրված ընթացակարգերն ԱՃԹՆ միջազգային քարտուղարության կողմից որպես օրինակելի փորձ են ներկայացվում ԱՃԹՆ-ի անդամ այլ երկրներին:
-