Հիշեցում ընդերքօգտագործող ընկերություններին
Հիշեցնում ենք, որ, համաձայն գործող օրենսդրության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձը պարտավոր է մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (Ռեգիստր) ներկայացնել՝
- հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Ռեգիստր ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
- իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ փոփոխված տեղեկություններ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021թ. սեպտեմբերի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի լրացման կարգում կատարվել են փոփոխություններ, տեղեկացնում ենք.
- այն ընդերքօգտագործող ընկերությունները, որոնք 2021թ. սեպտեմբերի 1-ից հետո Իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգով ԻՇ հայտարարագիր չեն ներկայացրել, պետք է էլեկտրոնային համակարգում նոր հայտարարագիր լրացնեն նույնիսկ այն դեպքում, երբ իրական շահառուների տվյալներում փոփոխություններ չեն կատարվել,
- իսկ այն ընդերքօգտագործողները, որոնք 2021թ. սեպտեմբերի 1-ից հետո ներկայացրել են նոր կարգին համապատասխանող հայտարարագիր, կարող են համակարգում պատճենել ներկայացված նախորդ հայտարարագիրը, անհրաժեշտության դեպքում դրա վրա կատարել փոփոխություններ, դրանց բացակայության դեպքում մեկ անգամ ևս ստուգել հայտարարագրի լրացման ճշգրտությունը և ներկայացնել Ռեգիստր։
ԻՇ հայտարարագրման ընթացակարգը կարգավորող իրավական ակտերը, ինչպես նաև կատարված փոփոխությունների վերաբերյալ ԱՃԹՆ-ի քարտուղարության ուղեցույցը հասանելի են ԱՃԹՆ-պաշտոնական կայքում։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (Ռեգիստր) (010) 593916 կամ (010) 201445 հեռախոսահամարներով:
Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարություն