2021թ. առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկ վճարողները

21.10.21
2021թ. առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկ վճարողները

2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի գումարները կազմել են ավելի քան 871.2 մլրդ դրամ: Այդ տեղեկատվությունը հրապարակել է  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

2021թ. առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել 9 մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններ, որոնցից 3-ը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ԳեոՊրոՄայնինգ Գոլդ, Թեղուտ կազմակերպությունները գտնվում են ցանկի առաջին տասնյակում: Ցանկում ներառված  այլ արդյունահանող կազմակերպություններն են՝ Չաարատ Կապանը, Լիդիան Արմենիան, Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, Մեղրաձոր գոլդը, և Լեռ-Էքսը:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված մետաղական հանքաքար արդյունահանող  ընկերությունների կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 81.2 մլրդ դրամ, որից 74.9 մլրդ դրամը վճարվել է հարկային մարմնի մասով, 6.3 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի մասով: Այդ գումարները կազմել են առաջին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի հանրագումարի մոտ 9.3 տոկոսը: ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարները կազմել են 34.8մլրդ դրամ։

Համեմատության համար.

2020թ.-ի նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների մեջ ընդգրկված էին 9 մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություն, որոնց կողմից վճարված հարկերի հանրագումարը կազմել է մոտ 67.8մլրդ դրամ, որը 13.4 մլրդ-ով պակաս է,  քան 2021թ.-ի նույն ցուցանիշը։ 2020թ.-ի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի հանրագումարում  մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների մասնաբաժինը կազմել է 8.6%:

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ-ի պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» էջում: