«Կոռուպցիոն ռիսկերը արդյունահանման ոլորտում և ԱՃԹՆ-ի դերը կոռուպցիայի մեղմացման գործում» թեմայով վեբինար

22.06.21
«Կոռուպցիոն ռիսկերը արդյունահանման ոլորտում և ԱՃԹՆ-ի դերը կոռուպցիայի մեղմացման գործում» թեմայով վեբինար
ԱՃԹՆ-ն զսպում է կոռուպցիոն վարքագիծը թափանցիկության միջոցով:

Այդ ազդեցությունը հնարավոր է դառնում ԱՃԹՆ-ի ստանդարտի  պահանջների կատարմամբ,  որի արդյունքում ներկայացվում են արդյունահանող ոլորտի իրավական և ֆիսկալ դաշտը, առկա բացերը, արդյունահանման թույլտվությունների տրամադրման ընթացակարգը, թույլտվությունների տրամադրման ընթացքում սահմանված կարգից փաստացի շեղումները, ոլորտից ստացած պետության եկամուտները,  այդ եկամուտների բաշխումը, ինչպես նաև, հրապարակվում են ընդերքօգտագործողների հետ կնքված արդյունահանման պայմանագրերը և բացահայտվում են իրական սեփականատերերը:   

Հունիսի 21-ին ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության Ասիական թիմը՝ USAID-ի աջակցությամբ անցկացրեց տարածաշրջանային հակակոռուպցիոն ֆորում, որին մասնակցում էին ԱՃԹՆ-ի անդամակից երկրների բազմաշահառու խմբերի, ազգային քարտուղարությունների,  հակակոռուպցիոն մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՃԹՆ-ն ունի ներուժ նպաստելու  կոռուպցիայի նվազեցմանը ռեսուրսներով հարուստ երկրներում: ԱՃԹՆ-ի զեկույցները և հաշվետվողականության համակարգը բացահայտում են ռեսուրսների կառավարման պրակտիկայում չարաշահման համար խոցելի կողմերը, արժեքավոր տեղեկատվություն են տրամադրում հակակոռուպցիոն դերակատարներին, նպաստում են քաղաքացիական հասարակության կողմից ոլորտի վերահսկողությանը և  հանրային բանավեճերի կայացմանը,  առաջ  են  մղում համաշխարհային հակակոռուպցիոն  նորմերն ու պրակտիկան: Չնայած այս ներուժին, ԱՃԹՆ-ի համար գործող  մարտահրավեր է՝ հստակորեն բացատրել, թե ինչպես է ԱՃԹՆ-ն նպաստում արդյունահանող արդյունաբերությունում կոռուպցիայի մեղմացմանը:

Այս մտահոգությունները քննարկելու համար ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը կոռուպցիայի դեմ պայքարը հաստատել է  որպես առաջնահերթություն և սահմանել է աջակցության այն հետագա քայլերը, որոնք  նպաստելու են կոռուպցիայի դեմ պայքարում ԱՃԹՆ-ի դերի ձևակերպման, ընկերությունների և գործընկերների ներգրավման, ինչպես նաև բազմաշահառու խմբերին տեխնիկական աջակցություն տրամադրելու համար: ԱՃԹՆ-ի խորհուրդը քաջալերում է  երկրներին՝ դիտարկել ԱՃԹՆ-ն որպես արդյունահանման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի գործիք:

ԱՃԹՆ-ի մասնակից մի շարք  երկրների ներկայացուցիչներ ներկայացրին  իրենց փորձն այն մասին, թե ինչպես են ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբերը կիրառում ԱՃԹՆ-ի գործընթացները կոռուպցիոն ռիսկերը հաղթահարելու համար:

Շահագրգիռ կողմերի համար ներկայացվեցին նաև կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու և մեղմելու համար հասանելի գործիքներ:

Առաջարկվող տեղեկատվական ռեսուրսները.