Վեց տեղաշարժ-հնարավորություն՝ ԱՃԹՆ-ի կիրառումը խթանելու համար
ԱՃԹՆ-ի գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնը ԱՃԹՆ-ի բլոգում հոդված է հրապարակել ԱՃԹՆ-ի կիրառումը խթանելու նոր հնարավորությունների վերաբերյալ: Ըստ հոդվածագրի՝
«Արդեն 2021թ. սկզբին պարզ էր, որ COVID-19 ճգնաժամը կշարունակի ունենալ լուրջ երկարաժամկետ ազդեցություն: Նույնիսկ առողջապահական համաճարակը վերահսկելու պարագայում՝ նավթի և ապրանքների գների անկայունությունը կշարունակի տևական ազդեցություն ունենալ ԱՃԹՆ-ն իրականացնող շատ երկրների եկամուտների և տնտեսական ակտիվության վրա: Հաշվի առնելով այս շարունակական մարտահրավերները, որոնց 2021 թվականին և դրանից հետո բախվելու են ռեսուրսներով հարուստ երկրները՝ ԱՃԹՆ-ի ռազմավարական շրջանակը փորձում է ապահովել ԱՃԹՆ-ի՝ համարժեք, պատասխանատու և ծախսարդյունավետ շարունակական իրականացումը:
ԱՃԹՆ-ի հիմնական նպատակը, որն արտահայտված է նրա հիմնարար սկզբունքներում՝ կայուն զարգացման իրատեսական մոտեցումներ ստեղծելու համար պետական եկամուտների վերաբերյալ հանրային իրազեկվածության ձևավորումն է: Արդյունահանող ճյուղերից ստացվող եկամուտները կարող են էապես փոխել կառավարությունների ՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարելու ունակությունները: ԱՃԹՆ-ն կիրառող 55 երկրներ հաղորդել են ոլորտի՝ ավելի քան 2.71 տրիլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական եկամուտների մասին: Այնուամենայնիվ, նավթից և գազից ստացված եկամուտները զգալիորեն կրճատվել են, իսկ կոռուպցիոն ռիսկերը շարունակում են գոյություն ունենալ, հատկապես, նվազող տնտեսական հնարավորությունների պայմաններում:
2021 թվականին զարգացման նպատակով ներդրումների ներգրավումը և արդյունահանվող ռեսուրսներից ստացվող եկամուտների ավելացումը շատ երկրների համար շարունակելու է մնալ որպես առաջնային գերակայություն: Դա կպահանջի պահպանել և ամրապնդել թափանցիկությունը: Իսկ պայմանագրերի բացահայտման վերաբերյալ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԱՃԹՆ-ի պահանջը մեծ հնարավորություն է ընձեռում այս օրակարգն առաջ տանելու համար:
ԱՃԹՆ-ի 2021 և 2022 թվականների ռազմավարական շրջանակը կանխատեսում է ԱՃԹՆ-ի վեց տեղաշարժ-հնարավորություն, որոնք պետք է օգտագործվեն երկրների կողմից՝ բարելավելու համար արդյունահանող ճյուղերի կառավարումը ներկա և հնարավոր այլ ճգնաժամերի ժամանակ՝ միաժամանակ պահպանելով ԱՃԹՆ-ի առաքելության հիմքում ընկած սկզբունքները»:
Բլոգում Մարկ Ռոբինսոնը առանձնացնում է հնարավորությունները.
- Էներգետիկ անցումը
- Կոռուպցիոն ռիսկերի լուծումը
- Ներքին եկամուտների մոբիլիզացումը
- Ներդրումային որոշումների մասին իրազեկումը
- Բաց տվյալների օգտագործումը
- Ազդեցության չափումը
Բացի վերը նշվածից, ԱՃԹՆ-ի գործադիր տնօրենը անդրադառնում է նաև ԱՃԹՆ-ի հաշվետվությունների ներկայացման պահանջների մեջ ճկուն մոտեցումների ներմուծման, ինչպես նաև վավերացման գործընթացի մեջ նոր մոտեցումների կիրառման հարցերին: Նրա խոսքերով, այս միջոցառումները նախատեսված են երկրների՝ կառավարման հրատապ մարտահրավերները հաղթահարելու և ԱՃԹՆ-ն որպես արդյունահանող ճյուղերի կառավարման բարելավման գործիք օգտագործելու հարցում լավագույնս աջակցություն ցուցաբերելու համար:
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:
Աղբյուրը` www.eiti.org