Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ուղղված Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ
02.10.20
Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ուղղված Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ և հայտարարում է, որ.
- Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ և վերջինիս կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ ադրբեջանական կողմից կռվելու նպատակով, ծայրահեղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովրդներին, տնտեսությանը և կայունությանը,
- Ադրբերջանի ԱՃԹՆ-ի անդամակցությունը կասեցվել է հենց ժողովրդավարական արժեքներից բխող ԱՃԹՆ-ի պահանջներին չհապատասխանելու համար,
- օգտակար հանածոների լավ կառավարումը պետք է նպաստի տվյալ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացմանը,
- բնական պաշարների ոչ թափանցիկ կառավարումը հանգեցնում է ապօրինի տնտեսական գործողությունների, ինչպիսիք են՝ փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, միջազգային կոռուպցիայի աճի:
Այս ամենի մասին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, ԲՇԽ-ի անդամ Լիլյա Շուշանյանը նամակ է հղել ԱՃԹՆ-ի միջազգային Խորհրդին և հատկապես միջազգային Խորհրդում ներգրավված արդյունահանող և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում: Նամակում նախարարի տեղակալը առաջ է քաշել Պատասխանատու ներդրումների սկզբունքը և առաջարկել է վերանայել նրանց ներդրումային որոշումները տարբեր նախագծերում՝ ընդգծելով, որ ԱՃԹՆ-ի միջազգային ստանդարտի որդեգրած սկզբունքները պետք է ունենան իրական ազդեցություն: