Հայաստանի ԱՃԹՆ-ի 2018թ. ազգային զեկույցի ներկայացման առցանց համաժողով
Ուրախ ենք տեղեկացնել, որ ԱՃԹՆ-Հայաստանը հրապարակում է ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցը, որը ներկայացնում է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտը 2018 ֆինանսական տարում:
Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարությունը հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովին, որը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին (երևանյան ժամանակով, GMT +04): Հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված անվտանգության և տեղաշարժի խնդիրները` մենք որոշել ենք միջոցառումն անցկացնել առցանց հարթակում:
Առցանց համաժողովի առաջին մասում Անկախ ադմինիստրատորը՝ EY աուդիտորական ընկերությունը, համառոտ կներկայացնի ԱՃԹՆ-ի 2019թ. ստանդարտի պահանջներին համապատասխան մշակված Հայաստանի ԱՃԹՆ-ի զեկույցը, Հայաստանի մետաղական հանքարդյունահանման ոլորտի նկարագիրը, զեկույցի արդյունքները և առաջարկությունները:
Համաժողովի երկրորդ մասում բանախոսները կքննարկեն Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման արդյունքները և ոլորտի ընթացիկ խնդիրները։
Բանախոսների թվում են Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի՝ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության խմբակցությունների անդամները, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Առցանց համաժողովին մասնակցելու համար, խնդրում ենք գրանցվել սույն հղումով՝ https://bit.ly/2DId0s5:
Տեղեկացնում ենք, որ ապահովվելու է համաժամանակյա անգլերեն և հայերեն թարգմանություն: