OpenOwnership. Հայաստանի՝ արդյունահանող ոլորտի բացահայտումների նոր արդյունքները
OpenOwnership (OO) կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում Իրական սեփականատերերի (ԻՍ) ռեգիստրի ստեղծման նախնական ուսումնասիրությունը, որում ներկայացված են նաև մի շարք առաջարկություններ, որոնք կօգնեն համակարգը համապատասխանեցնել ՕՕ-ի՝ ԻՍ-ների արդյունավետ բացահայտման սկզբունքներին։
OO-ի կայքում կազմակերպության ազգային համակարգող Պետեր Լոն անդրադարձ է կատարել ԻՍ-ների բացահայտման՝ աշխարհում ընթացող գործընթացներին։
Ակնարկում նշվում է, որ այս ոլորտում յուրաքանչյուր երկրի առկա փորձը շատ կարևոր է՝ ԻՍ-ի վերաբերյալ բացահայտվող տվյալների որակի բարելավումը և դրանց ազդեցության աճը ապահովող բարեփոխումների արդյունավետության համար։
Այս ենթատեքստում, հեղինակը կարևորել է նաև Հայաստանի փորձը, նշել է, որ իրական սեփականատերերի բացահայտման գործում երկրի առաջխաղացումն ընթանում է գովելի և արագ տեմպով։ Նման առաջխաղացումը, ըստ հեղինակի, պայմանավորված է հետևյալ գործոններով՝
1․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության որդեգրած հակակոռուպցիոն օրակարգով, որի ներքո առանձնակի կարևորվել է հանքարդյունաբերության ոլորտի սեփականության թափանցիկության հարցը։
2․ Հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ հասարակական կազմակերպությունների, այդ թվում, բնապահպանների ընդգծված ուշադրությամբ և իրականացված վերլուծական բացահայտումներով։
3․ Ընդերքօգտագործող ընկերությունների՝ ԻՍ-ին վերաբերվող պահանջվող տեղեկատվությունը բացահայտելու պատրաստակամությամբ։
Այս բոլորը գործոնները, նշում է հեղինակը, միավորվել են ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի գործող հարթակում, որը հնարավորություն է ընձեռել իրավական մարտահրավերների և խոչընդոտների բաց քննարկումների միջոցով գտնել տվյալների օպտիմալ որակն ու ծավալը ապահովող փոխզիջումային լուծումներ արդյունահանող ոլորտում ԻՍ բացահայտումների համար։
Ամբողջական անդրադարձը կարող եք տեսնել այստեղ։
Նկարի հեղինակն է Գևորգ Ավետիսյանը Unsplash