Դեպի ավելի գենդերային ներառական արդյունահանող ոլորտ

02.07.20
Դեպի ավելի գենդերային ներառական արդյունահանող ոլորտ

Բնական ռեսուրսների արդյունահանումը պետք է օգուտ բերի երկրի բոլոր քաղաքացիներին, իսկ դա նշանակում է, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է ընդգրկվեն ոլորտի կառավարման մեջ և ունենան աշխատանքի հավասար հնարավորություններ: Այնուամենայնիվ, արդյունահանող արդյունաբերությունը անհամաչափորեն է կառավարվում, իսկ ոլորտի հատուկ քաղաքականությունները, որոնք հաշվի են առնում գենդերային հավասար հնարավորությունները համեմատաբար սակավ են:

Ավելին, կանայք և աղջիկները կրում են ոլորտի սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության ավելի մեծ բաժինը: Բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտի (NRGI) կողմից վերջերս կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ բնական ռեսուրսներից կախվածություն ունեցող երկրներում կանայք հաճախ ենթարկվում են հարստություն բաշխման և իրավունքների ավելի մեծ անհավասարության, քան այն երկրներում, որոնք կախված չեն բնական ռեսուրսների արդյունահանումից: Covid-19 համավարակը, ամենայն հավանականությամբ, կխորացնի արդյունաբերության մեջ գենդերային անհավասարությունը, շարժման սահմանափակումները և աշխատատեղերի կրճատումները, որը ազդում է հատկապես կանանց վրա, ովքեր զբաղեցնում են ոչ ֆորմալ և ցածր աշխատավարձ ապահովող աշխատատեղերի մեծ մասը:

Ոլորտում գենդերային ավելի ներառական որոշումների կայացմանը աջակցելու համար ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը 2019 թվականի ստանդարտում ներդրեց գենդերային հաշվետվության նոր պահանջներ` կապված ԲՇԽ-ում ներկայացվածությանը, զբաղվածության տվյալների և տեղեկատվության հասանելիությանը և ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացում մասնակցությանը։  

Ավելին՝ այստեղ։

Ներկայումս ԱՃԹՆ-ն իրականացնող մի շարք երկրներ են բացահայտում արդյունահանող ոլորտի գենդերային ներկայացվածության տվյալներ։ Հայաստանի ԱՃԹՆ-ի զեկույցներում և առցանց հարթակում մետաղական հանքարդյունաբերության ոլորտի տվյալները ներկայացվում են 2016թ-ից։