Դասընթաց ԱՃԹՆ-ի գործընթացի և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ
2020 թվականի մայիսի 25-ից հունիսի 2-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը անցկացրեց հնգօրյա առցանց դասընթաց՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտների և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ։
Դասընթացներին մասնակցեց պետական գերատեսչությունները, շահագրգիռ խմբերը, տեղական համայնքները, ՀԿ-ները, երիտասարդական կազմակերպությունները և լրատվամիջոցները ներկայացնող ավելի քան 40 մասնակից։ Դասընթացները վարեցին ԱՃԹՆ-ի հայաստանի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախկին անդամ Հարություն Մովսիսյանը և մեդիա մասնագետ Նելլի Ռաֆայելյան: Դասընթացում քննարկվեցին ԱՃԹՆ-ի ստանդարտը, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի գործառույթները, ԱՃԹՆ-ի վերաբերյալ մեդիա հաղորդակցության խնդիրները: Դասընթացը ներկայացրեց նաև Հայաստանի պատասխանատու հանքարդյունաբերության հայեցակարգային սկզբունքները: Դասընթացն ուղեկցվում էր ԱՃԹՆ-ի գործընթացն ու պատասխանատու հանքարդյունաբերությունը ներկայացնող ուսուցողական տեսանյութերի դիտմամբ։
Կենտրոնի ITAMPSE ծրագրի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանը նշեց, որ հայերենով անցկացվող հեռավար դասընթացը մասնակիցներին հնարավորություն է տալիս ուղղակիորեն հարցեր ուղղել դասընթացավարներին և անցկացվող հարցման միջոցով ստուգել սեփական գիտելիքները թեմայի վերաբերյալ։
Լուսինե Թովմասյանը նշեց, որ նման դասընթացները ընդարձակում են Հայաստանի ԱՃԹՆ-ի համայնքը։
Դասընթացների նյութերը հասանելի են այստեղ, իսկ ուսուցողական տեսանյութերը կօգնեն ԲՇԽ-ի անդամներին և շահագրգիռ կողմերին թարմացնել գիտելիքները ԱՃԹն-ի, հրապարակվող տվյալների ու ԱՃԹՆ-ի հայաստանյան գործընթացի մասին։
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի միջոցներով։
-
Դասընթաց ԱՃԹՆ-ի գործընթացի և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ
-
Դասընթաց ԱՃԹՆ-ի գործընթացի և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ