ՀՀ կառավարությունն ընդունել է Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին որոշումը
Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը (ՀՀ կառավարության նիստի օրակարգ, հարց 3)։ Համաձայն որոշման` իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը հրապարակվելու է պետական ռեգիստրի www.e-register.am կայքում՝ բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինելու հանրությանը առանց պետական տուրք վճարելու պահանջի՝ անվճար։ Սկզբնական շրջանում տեղեկատվությունը հասանելի կդառնա պետական ռեգիստրի կայքում կազմակերպությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերի լուսածրված տարբերակը pdf ձևաչափով հրապարակելու միջոցով։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը կարգավորող իրավական ակտերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող կազմակերպություններն են՝
Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններ