Հրապարակվել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը
Հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի N 36 հրամանը, որով հաստատվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը:
Իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձինք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:
Հիշեցնենք, որ ԱՃԹՆ-ի ներդրման շրջանակում Հայաստանում ունի պարտավորություն հրապարակելու մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստրը։