Թբիլիսիում նոյեմբերի 29-30-ը կայացավ «Կոռուպցիայի դեմ պայքարի ինովացիոն մոտեցումների քննարկում» թեմայով համաժողով
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը նոյեմբերի 29-30-ը մասնակցեց Թբիլիսիում Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) կողմից կազմակերպված Լավ կառավարման ֆորումի ներքո «Կոռուպցիայի դեմ պայքարի ինովացիոն մոտեցումների քննարկում» թեմայով համաժողովին:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ վարչապետի աշխատակազմից, ԱՃԹՆ-ի քարտուղարությունից, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Արդարադատության նախարարությունից, Ֆինանսների նախարարությունից, ինչպես նաև ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամներ:
Համաժողովի նպատակն էր կոռուպցիայի և հատկապես բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմների ու արդյունավետ մոտեցումների քննարկումը Վրաստանի և միջազգային փորձագետների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հետևյալ առանցքային հիմնախնդիրների շուրջ՝ հակակոռուպցիոն մոնիթորինգ և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ լուծումներ, իրական սեփականատերերի թափանցիկություն, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ), Պետական գնումներ և բաց պայմանագրեր:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցած պանելային քննարկումների և աշխատաժողովներին մասնակցում էին կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներ մշակելու լավագույն փորձ ունեցող երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու փորձագետները, ինչպես նաև լրագրողներ և կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստներ:
Հայաստանի ԱՃԹՆ-ի ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման ընթացքում կատարված աշխատանքները, մարտահրավերները և ԱՃԹՆ-ի դերն ու ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման ազդեցությունն ու արդյունքը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության պանելային քննարկման ժամանակ ԱՃԹՆ-ի հայաստանյան քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը ներկայացրեց ԱՃԹՆ-ի իրականացման օգուտները, շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովման արդյունավետ եղանակները, խորհուրդներ ԱՃԹՆ-ն ներդնելու ցանկություն հայտնած երկրներին, մասնավորապես Վրաստանին, կարևորեց ԱՃԹՆ-ի 2019 թվականի ստանդարտով բնապահպանական հաշվետվողականության բարձրացման նոր պահանջների ներառումը` ԱՃԹՆ-ի շրջանակը հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության ամբողջականությունը ապահովելու տեսանկյունից:
«ԱՃԹՆ-ի ներդրումը կոռուպցիայի դեմ պայքարում. oրինակներ և հնարավորություններ Եվրասիայի համար» աշխատաժողովի ժամանակ, որը վարում էր Հայաստանի պատվիրակությունից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի համակարգող Գոռ Խաչատրյանը, Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ Հարություն Մովսիսյանը ներկայացրեց Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցում բացահայտված Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ֆինանսական հոսքերը: Աշխատաժողովի այլ երկրների մասնակիցների հետ քննարկվեցին ֆինանսական հոսքերի կառավարման հաջողված փորձերը՝ ի նպաստ կոռուպցիայի դեմ պայքարին:
Աշխատաժողովին քննարկվեցին նաև Բաց կառավարման գործընկերության (OGP) դերը կոռուպցիայի դեմ պայքարում, Իրական սեփականատերերի բացահայտման կարևորությունը, OpenOwnership-ի կողմից ստեղծված իրական սեփականատերերի գլոբալ ռեգիստրը, տվյալների հավաքագրման եղանակները և թե ինչպես օգտվել այդ տվյալներից, ներկայացվեց իրական սեփականատերերի բացահայտման Ուկրաինայի և Նորվեգիայի փորձը:
Պանելային քննարկումների հեռարձակումները կարող եք դիտել ստորև հղումներով.
Panel 1: Anti-Corruption Institution and Mechanism for Fighting Corruption
https://www.facebook.com/IDFI.official/videos/1250417741813059/?epa=SEARCH_BOX
Panel 3: BO-added Value and How It Works
https://www.facebook.com/IDFI.official/videos/573992960030473/
Panel 4: Global Standard for Transparency in the Extractive Industries
https://www.facebook.com/IDFI.official/videos/412240522985650/
Panel 6: Transparent Public Procurement Rating (TPPR): Achievements, Challenges and Prospects
https://www.facebook.com/IDFI.official/videos/457849514935898/
Հայաստանի պատվիրակության այցը Թբիլիսի՝ մասնակցելու Լավ կառավարման ֆորումին, կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։
-