ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին
Սահմանված Կարգի և Ժամանակացույցի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբի (ՔՀԽ) ներկայացուցիչների ընտրության Ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվել (հրապարակվել) է ՔՀԽ ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների ընտրությանը մասնակցող կազմակերպությունների՝ ընտրողների և ընտրվելու համար առաջադրված/ինքնառաջադրված թեկնածությունների հաստատված ցանկը:
Համաձայն ժամանակացույցի` ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 1-ին: ԸՆտրությունների անցկացման մանրմասների մասին Ընտրական հանձնաժողովի կողմից լրացուցիչ կտեղեկացվի:
Ստորև կարող եք ծանոթանալ երկայացված և հաստատված հայտերին.
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
2019թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների հերթական ընտրությունների նմասնակցող ընտրողների կազմը՝
Կազմակերպություն – քվեարկող
Կազմակերպություն | Քվեարկող |
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ | Օլեգ Դուլգարյան |
«Երևանի պետական համալսարան» Հիմնադրամ, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն | Հարություն Մովսիսյան |
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ | Սոնա Այվազյան |
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ | Վիկտորյա Բուրնազյան |
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ | Արտյոմ Մեսրոպյան |
«ԴեՎելոփ Արմենիա» Սոցիալ-կրթական ՀԿ | Ելենա Առաքելյան |
«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ | Նազելի Վարդանյան |
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ | Անահիտ Գևորգյան |
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ | Էդուարդ Հովհաննիսյան |
Հայտերը ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ Ընտրական հանձնաժողովին ներկայացվել և ընդունվել են ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում:
Ընտրություններին մասնակցող թեկնածուների կազմը.
Ս.թ. սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրության Ընտրական հանձնաժողովին ներկայացվել են ՔՀԽ ներկայացուցիչների՝ անդամի և/կամ այլընտրանքային անդամի թեկնածուների հայտերի լրացված ձևանմուշներն ըստ սահմանված պահանջների.
Հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային թեկնածու Սոնա Այվազյան
- «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Նազելի Վարդանյան
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Գոհար Ղազինյան
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, այլընտրանքային անդամի թեկնածու Վիկտորյա Բուրնազյան
Մարզային հասարակական կազմակերպություն
- «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Օլեգ Դուլգարյան
Գիտական համայնք
- «ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն», անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Հարություն Մովսիսյան
Ընտրական հանձնաժողովի անդամներ՝
- Տիգրան Մաթևոսյան
- Աշոտ Միրզոյան
- Հասմիկ Ասլանյան
- Տիգրան Շիրինյան
- Զարուհի Հովհաննիսյան