Միացյալ Թագավորությունում հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի կառավարության կողմից իրական սեփականատերերի բացահայտման աշխատանքները
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի ԱՃԹՆ-ի պատվիրակությունը Միացյալ Թագավորություն այցի շրջանակում հանդիպումներ ունեցավ Բաց կառավարման գործընկերության (ԲԳԿ) ներկայացուցիչներ Թոնու Բասուի, Ադնա Կարամեհիկ-Օատեսի և ՄԹ Միացյալ հակակոռուպցիոն բաժնի քաղաքականության գլխավոր խորհրդատու Սելմա Ֆիշերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի կառավարության կողմից իրական սեփականատերերի բացահայտման աշխատանքները, առաջիկա գործողությունները և համագործակցության հեռանկարները:
Հանդիպում կայացավ նաև «Օփեն Օուներշիփ» իրական սեփականատերերի համաշխարհային ռեգիստրի Ծրագրերի և քաղաքականության գլխավոր կառավարիչ Լուիս Ռասել-Պրիվատայի հետ, ով ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները: Հանդիպման մասնակիցները քննարկեցին իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման և հանրության համար դրա հասանելիության ապահովման խնդիրները, ինչպես նաև, Օփեն Օուներշիփի կողմից Հայաստանին խորհրդատվական և տեխիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունները:
-