Հայաստանն արժանացավ ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին

19.06.19
Հայաստանն արժանացավ ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին

Հայաստանն ԱՃԹՆ Համաշխարհային համաժողովի ժամանակ արժանացավ ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին, որի մասին համաժողովի բացման ժամանակ նշեց ԱՃԹՆ-ի նախագահ Ֆրեդրիկ Ռայնֆելդը։
«Նորեկ երկրի անդամակցումն ԱՃԹՆ-ին սկսվեց նորարարությամբ և բարձր տեմպերով։ Խթանելով կառավարության, արդյունահանող կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը՝ ԱՃԹՆ-ն օգնել է բազմաշահառու կողմերի համար ստեղծել բնական ռեսուրսների կառավարման շուրջ երկխոսության նոր մշակույթ: 
Հետևելով համակարգային տվյալների բացահայտման ուղուն՝ Հայաստանի ԱՃԹՆ-ն ստեղծել է համակարգային տվյալների բացահայտման առցանց հաշվետվությունների համակարգ, որն էլ ծառայում է որպես տվյալների պորտալ»,- նշեց ԱՃԹՆ-ի նախագահը: