ԱՃԹՆ իրական սեփականատերերի բացահայտման շուրջ Ասիայի և Կովկասի տարածաշրջանային հանդիպում
2018 թվականի հուլիս 18-19-ին Վրաստանում անցկացվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրական սեփականատերերի բացահայտման շուրջ Ասիայի և Կովկասի տարածաշրջանային հանդիպումը, որին մասնացել և իրենց փորձով են կիսվել Հայաստանի ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։
Լիլիա Շուշանյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում Իրական սեփականատերերի ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը, ինչպես նաև մասնակցել է բարձր մակարդակի կլոր-սեղան քննարկմանը։
Մարիամ Գալստյանը հանդիպման շրջանակներում ներկայացրել է Հայաստանում Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգը։
-