Ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակում
02.07.18
Հրապարակվել են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերը, որոնք կարող եք գտնել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պպաշարների նախարարության պաշտոնական կայքում:
Պայմանագրերի հրապարակումը խրախուսվում է ԱՃԹՆ-ի ստանդարտով.
«Խրախուսվում է ԱՃԹՆ-ն իրականացնող պետությունների կողմից այն բոլոր պայմանագրերի և լիցենզիաների մասին տեղեկատվության հրապարակային բացահատումը, որոնցով սահմանվում են նավթի, գազի և պինդ օգտակար հանածոների շահագործմանն առնչվող պայմանները:»
Այսպիսով, ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակումը համարվում է Հայաստանի կողմից ԱՃԹՆ-ի պարտադիր պահանջներից դուրս իրականացված հանձնառություն: