Դասընթաց լրագրողների և ՔՀԿ ներկայացուցիչների համար

16.05.18
Դասընթաց լրագրողների և ՔՀԿ ներկայացուցիչների համար

Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ մայիսի 16-17-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ դասընթաց լրագրողների և ՔՀԿ ներկայացուցիչների համար՝ «Հանքարդյունաբերության թափանցիկությունը հանրային օրակարգում» խորագրով:

Միջոցառումների ընթացքում ներկայացվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ) ներդրման աշխատանքները Հայաստանում, իրական սեփականատերերի բացահայտման խնդիրները, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների և պետական մարմինների կողմից ներկայացվելիք հաշվետվություններում ներառվելիք տեղեկությունը:

Մասնակիցները ծանոթացել են նաև Հայաստանում գործող և միջազգային բաց տվյալների աղբյուրներին:

Միջոցառումը կազմակերպվել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից: