Մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագիրը

18.07.17

Հուլիսի 18-ին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) վերահսկող մարմնի՝ բազմաշահառու խմբի նիստի ընթացքում կայացել է Երևանում Բրիտանական դեսպանության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի մեկնարկը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Ծրագրի իրականացնող գործընկերն է հանդիսանում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը: