Դիվեկե Ռոգանի աշխատաժողովը Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի համար

08.06.17
Դիվեկե Ռոգանի աշխատաժողովը Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի համար

Հունիսի 6-7-ը Հայաստան էր այցելել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության քաղաքականության տարածաշրջանային տնօրեն Դիվեկե Ռոգանը, ով իրական սեփականատերերի բացահայտման և ԱՃԹՆ-ի զեկույցի մշակման թեմաներով աշխատաժողով է անցկացրել Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի և ներգրավված այլ մասնագետների հետ:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ՀՀ կառավարության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: