Կայացել է ԲՇԽ-ի անդրանիկ նիստը
27.06.16
Այսօր՝ հունիս 27-ին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի առաջին նիստը։
Դավիթ Հարությունյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է ԱՃԹՆ ԲՇԽ-ի ստեղծման և դրա կազմը հաստատելու որոշումների կայացման միջազգային փորձի վերաբերյալ տեղեկատվությունը և առաջարկել հրապարակել ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամների կազմը:
Նիստի օրակարգային հարցերից է եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ԱՃԹՆ փորձագետի ներկայացումը և երկրորդ փորձագետի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարության հրապարակումը։
Բազմաշահառու խումբը քննարկել է նաև ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատանքների իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձ կատարել ընթացիկ այլ հարցերի։
ԲՇԽ նիստերի արձանագրությանը կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը։