Ռոյալթիներից համայնքնային մասհանումներ
Համաձայն 2022թ. մարտի 4-ի ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-53-Ն օրենքներում կատարված լրացումների և դրանց կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական ակտերի՝ ռոյալթիից մասհանում ստացած ազդակիր բնակավայրերը ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքները կարող են մշակել և 2024թ.-ից կյանքի կոչել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր՝ իրականացնելով սահմանված ուղղություններով միջոցառումներ: Ընդ որում, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար առաջնահերթությունը տրվում է ազդակիր բնակավայրին («ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի իմաստով)։
2021 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերի ցանկի, 2024թ. մասհանումների չափերի, լիազոր մարմինի հետ ծրագրերի համաձայնեցման, ծրագերի հաշվետվությունների ձևափափի մասին տեղեկատվությունը հասանելի է ՏԿԵՆ-ի կայքում։
2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ենթաօրենսդրական ակտերն են.
- ՀՀ կառավարության 01.09.2022թ. «Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները հաստատելու մասին» թիվ 1370-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 01.09.2022թ. «Համայնքային մասհանումների ծախսման ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին» թիվ 1358-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 04.08.2022թ. «Համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և հաշվետվության ձևաչափը հաստատելու մասին» թիվ 1198-Ն որոշումը,
- ՏԿԵ նախարարի 26.09.2022թ. «Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանելումասին» թիվ 16-Ն հրամանը,
- ՏԿԵ նախարարի 26.09.2022թ. «Ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին համայնքային մասհանումների բաշխման ձևը հաստատելու և 2021 թվականին վճարված ռոյալթիներից համայնքային մասհանումների բաշխումը կատարելու մասին» թիվ 2732-Ա հրամանը։