Հայաստանի ԱՃԹՆ-ի ներդրման հաշվետվություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՃԹՆ-Ի 4-ՐԴ ԶԵԿՈՒՅՑ, 2020-2021ԹԹ.pdf ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՃԹՆ-Ի 4-ՐԴ ԶԵԿՈՒՅՑ, 2020-2021ԹԹ. (անգլերեն).pdf ՀԱՅԱՍՏԱՆԻ 2020-2021ԹԹ. ԱՃԹՆ-Ի ԶԵԿՈՒՅՑԻ ՍԵՂՄԱԳԻՐ (հայերեն-անգլերեն)pdf
Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային զեկույց 2020-2021
Հայաստանի Հանրապետությունը հրապարակում է ԱՃԹՆ-ի չորրորդ ազգային զեկույցը, որը ներկայացնում է 2020-2021 թվականներին Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը։ Զեկույցը կազմվել է Անկախ ադմինիստրատորի՝ «Էրնսթ ընդ Յանգ» աուդիտորական ընկերության կողմից
Զեկույցի կազմման նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր ընկերությունները համակողմանիորեն բացահայտել են եկամուտների և վճարումների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 8-ի N 666-Ն որոշմամբ սահմանված հրապարակային հաշվետվությունները։ Անկախ ադմինիստրատորը իրականացրել է եկամուտների և վճարումների վերաբերյալ պետական մարմիններից և ընկերություններից ստացված տեղեկատվության համադրում և ԱՃԹՆ զեկույցում ներկայացրել համադրման արդյունքները։
Համաձայն ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի որոշման՝ համադրվող են համարվել այն կազմակերպությունները, որոնք հաշվետու ֆինանսական տարում ՀՀ պետական բյուջե են վճարել 150մլն դրամին համարժեք կամ դրանից բարձր հարկեր և վճարումներ: 2020-2021թթ. համար Անկախ ադմինիստրատորը համադրել է 10 ընկերության հրապարակային հաշվետվություններով ներկայացված ֆինանսական տվյալները։
2021Թ․ ՀԱՄԱԴՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
- «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
- «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ
- «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ
- «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ
- «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ
- «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ
- «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
- «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ
- «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ
- «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
2020Թ․ ՀԱՄԱԴՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
- «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
- «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ
- «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ
- «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ
- «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ
- «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
- «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ
- «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ
- «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
- «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ
Ընդերքօգտագործողների 2020-2021թթ. հաշվետվություններ PDF
Պետական մարմինների 2020-2021թթ. հաշվետվություններ PDF
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվություն - 2020թ., 2021թ.
Հայաստանի ԱՃԹՆ-ի ամփոփ տվյալներ (անգլերեն) - 2020 XLS, 2021 XLS