Հայաստանի ԱՃԹՆ-ի ներդրման հաշվետվություններ

Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային զեկույց 2018

Հայաստանի Հանրապետությունը հրապարակում է ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցը, որը ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը։ Զեկույցը կազմվել է Անկախ ադմինիստրատորի՝ «Էրնսթ ընդ Յանգ» աուդիտորական ընկերության կողմից և հաստատվել է Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի կողմից։

Զեկույցի կազմման նպատակով Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր ընկերությունները համակողմանիորեն բացահայտել են եկամուտների և վճարումների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2018թ. հունիսի  8-ի N 666-Ն որոշմամբ սահմանված հրապարակային հաշվետվությունները։ Անկախ ադմինիստրատորը իրականացրել է եկամուտների և վճարումների վերաբերյալ պետական մարմիններից և ընկերություններից ստացված տեղեկատվության համադրում և ԱՃԹՆ զեկույցում ներկայացրել համադրման արդյունքները։

Համաձայն ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի որոշման՝ համադրվող են համարվել այն կազմակերպությունները, որոնք հաշվետու ֆինանսական տարում ՀՀ պետական բյուջե են վճարել 150մլն դրամին համարժեք կամ դրանից բարձր հարկեր և վճարումներ (բացառությամբ՝ բնապահպանության նախարարությանը վճարված գումարները և մաքսային վճարներն ու տուրքերը): Անկախ ադմինիստրատորը համադրել է 2018թ․ համար 9 ընկերության հրապարակային հաշվետվություններով ներկայացված ֆինանսական տվյալները։

2018Թ ՀԱՄԱԴՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

  1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  2. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»  ՍՊԸ
  3. «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ
  4. «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  5. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
  6. «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ
  7. «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  8. «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ
  9. «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ

Ընդերքօգտագործողների 2018թ. հաշվետվություններ PDF  

Պետական մարմինների 2018թ. հաշվետվություններ PDF 

 

Հայաստանի ԱՃԹՆ-ի 2018թ. ամփոփ տվյալներ (անգլերեն) XLS