Հայաստանի ԱՃԹՆ-ի ներդրման հաշվետվություններ

Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային զեկույց 2016-2017

Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը, որը ներկայացնում է 2016-2017թվականներին Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը։ Զեկույցը կազմվել է Անկախ ադմինիստրատորի՝ «Էրնսթ ընդ Յանգ» աուդիտորական ընկերության կողմից և հաստատվել է Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի կողմից։

Զեկույցի կազմման նպատակով Տարածքային  կառավարման և զարգացման նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր ընկերությունները համակողմանիորեն բացահայտել են եկամուտների և վճարումների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2018թ. հունիսի  8-ի N 666-Ն որոշմամբ սահմանված հրապարակային հաշվետվությունները։ Անկախ ադմինիստրատորը իրականացրել է եկամուտների և վճարումների վերաբերյալ պետական մարմիններից և ընկերություններից ստացված տեղեկատվության համադրում և ԱՃԹՆ զեկույցում ներկայացրել համադրման արդյունքները։

Համաձայն ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի որոշման՝ համադրվող են համարվել այն կազմակերպությունները, որոնք հաշվետու ֆինանսական տարում ՀՀ պետական բյուջե են վճարել 150մլն դրամին համարժեք կամ դրանից բարձր հարկեր և վճարումներ (բացառությամբ՝ բնապահպանության նախարարությանը վճարված գումարները և մաքսային վճարներն ու տուրքերը): Անկախ ադմինիստրատորը համադրել է 2017թ․ համար 11 ընկերության և 2016թ․ համար 9 ընկերության հրապարակային հաշվետվություններով ներկայացված ֆինանսական տվյալները։

2017Թ ՀԱՄԱԴՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

  1. «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  2. «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  3. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ
  4. «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  5. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
  6. «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ
  7. «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ
  8. «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ
  9. «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ
  10. «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ
  11. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

2016Թ ՀԱՄԱԴՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

  1. «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  2. «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  3. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ
  4. «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  5. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
  6. «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ
  7. «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ
  8. «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ
  9. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

Ընդերքօգտագործողների 2016-2017թթ. հաշվետվություններ PDF XLS  

Պետական եկամուտների կոմիտեի 2016-2017թթ. հաշվետվություններ PDF  XLS 

Բնապահպանության նախարարության 2016-2017թթ. հաշվետվություններ PDF XLS

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության (համայնքների) 2016-2017թթ. հաշվետվություններ PDF XLS 

Հայաստանի ԱՃԹՆ-ի 2017թ. ամփոփ տվյալներ (անգլերեն) XLS

Հայաստանի ԱՃԹՆ-ի 2016թ. ամփոփ տվյալներ (անգլերեն) XLS

  • ԱՃԹՆ-ի ստանդարտի 5.2-րդ՝ «Տեղական կառավարման մարմիններ կատարվող փոխանցումները» պահանջի մասով հրապարակված լրացուցիչ տեղեկատվություն բնապահպանական և առողջապահական նպատակային ծրագրերի վեաբերյալ
  • ԱՃԹՆ-ի ստանդարտի 6.1-րդ՝ «Սոցիալական ծախսերը» պահանջի մասով հրապարակված լրացուցիչ տեղեկատվություն ընդերքօգտագործողների կողմից համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պարտավորությունների վերաբերյալ

*xls ձևաչափով հրապարակված տվյալների համար հիմք են հանդիսացել հաշվետվություն ներկայացրած պետական մարմինների և ընկերությունների պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված pdf ձևաչափով հաշվետվությունները։ Խնդրում ենք, տվյալների տարբերությունների դեպքում հիմք ընդունել  pdf ձևաչափով հաշվետվությունների տվյալները։