Նորություններ
-
22.06.21
«Կոռուպցիոն ռիսկերը արդյունահանման ոլորտում և ԱՃԹՆ-ի դերը կոռուպցիայի մեղմացման գործում» թեմայով վեբինար
Հունիսի 21-ին ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության Ասիական թիմը՝ USAID-ի աջակցությամբ անցկացրեց տարածաշրջանային հակակոռուպցիոն ֆորում, որին մասնակցում էին ԱՃԹՆ-ի անդամակից երկրների բազմաշահառու խմբերի, ազգային քարտուղարությունների, հակակոռուպցիոն մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
-
10.06.21
Իրական սեփականատերերի բացահայտման գծով վավերացման արդյունքներով Հայաստանը ստացել է ամենաբարձր՝ «բավարարող առաջընթաց» գնահատականը
ԱՃԹՆ/EITI միջազգային խորհուրդը ԱՃԹՆ-ի ստանդարտի 2.5-րդ՝ իրական սեփականատերերի բացահայտման պահանջի մասով Հայաստանի 1-ին փուլի վավերացման արդյունքներով համաձայնեց, որ Հայաստանը գրանցել է ամենաբարձր՝ «բավարարող առաջընթաց»:
-
22.04.21
Գործադիրը հավանության արժանացրեց Հայաստանում իրական շահառուների բացահայտման օրենքների փաթեթը
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստին հավանության է արժանացել օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել Հայաստանում իրական շահառուների բացահայտման պարտավորություն ունեցող կազմակերպությունների շրջանակը:
-
11.02.21
Վեց տեղաշարժ-հնարավորություն՝ ԱՃԹՆ-ի կիրառումը խթանելու համար
ԱՃԹՆ-ի գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնը ԱՃԹՆ-ի բլոգում հոդված է հրապարակել ԱՃԹՆ-ի կիրառումը խթանելու նոր հնարավորությունների վերաբերյալ:
-
26.01.21
Թափանցիկություն՝ անմիջապես տվյալի առաջնային աղբյուրում. երկրների փորձը
ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունն այժմ նոր գործիքակազմի շնորհիվ վերահսկում է, թե արդյունահանող ոլորտի որ տվյալներն են պարբերաբար բացահայտվում և որտեղ:
-
08.12.20
Հրապարակվել են Հայաստանի ԱՃԹՆ-ի 2019թ. տարեկան և 2020թ. եռամսյակային կատարողական հաշվետվությունները
2020թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն էլեկտրոնային եղանակով հաստատել է Հայաստանի ԱՃԹՆ-ի ներդրման կատարողականը ներկայացնող հաշվետվությունները:
-
04.12.20
ԱՃԹՆ Հայաստանը թեսթավորւմ է իրական սեփականատերերի առցանց հայտարարագրման համակարգը
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ իրական սեփականատերերի առցանց հայտարարագրման համակարգի թեսթային տարբերակի հեռահար ներկայացում-ուսուցում
-
02.10.20
Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ուղղված Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ
Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ուղղված Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ
-
17.09.20
ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարություն. Արդյունահանող ընկերությունները առաջնորդում են հարկային թափանցիկության գործընթացը
ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունը հետաքրքիր նորություն է հրապարակել՝ կապված որոշ ապազգային ընկերությունների «երկիր առ երկիր» (country-by-country) հաշվետվությունների հրապարակումների հետ:
-
14.09.20
Կայացավ Հայաստանի ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի հրապարակմանը նվիրված առցանց համաժողովը
2020թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովը։
-
10.09.20
Հայաստանի ԱՃԹՆ-ի 2018թ. ազգային զեկույցի ներկայացման առցանց համաժողով
Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարությունը հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովին, որը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին (երևանյան ժամանակով, GMT +04):
-
27.08.20
OpenOwnership. Հայաստանի՝ արդյունահանող ոլորտի բացահայտումների նոր արդյունքները
OpenOwnership կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում Իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման նախնական ուսունմասիրությունը։ OO-ի ազգային համակարգող Պետեր Լոն անդրադարձ է կատարել այս գործընթացին։