Նորություններ
-
07.02.22
Հիշեցում ընդերքօգտագործող ընկերություններին
ԻՇ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձը պարտավոր է մինչև ս.թ. փետրվարի 20-ը Ռեգիստր ներկայացնի տարեկան հայտարարագիրը։
-
05.01.22
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերը հանձնվել են հավատարմագրային կառավարման
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ԶՊՄԿ ՓԲԸ-ի պետությանը պատկանող բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ։
-
16.12.21
Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորում Երևանում
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում 2021թ. դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը, որը կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:
-
08.11.21
ԲՇԽ-ի աշխատանքային հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում
2021թ. նոյեմբերի 4-ին ՏԿԵՆ-ում տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի անդամների աշխատանքային հանդիպում, որի օրակարգում ՇՄԱԳ փորձաքննության գործընթացում համայնքներում հանրային լսումների անցկացման հետ կապված խնդիրների քննարկումն էր:
-
21.10.21
2021թ. առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկ վճարողները
2021թ. առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել 9 մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններ
-
06.09.21
Հայաստանն ու Լատվիան դարձել են այն երկրները, որոնք առաջինն են տվյալներ հրապարակել Իրական սեփականության տվյալների ստանդարտին (BODS) համապատասխան
2021թ. սեպտեմբեր ամսին միջազգային Open Ownership կազմակերպության կայքում ակնարկ է հրապարակվել իրական սեփականության թափանցիկության ոլորտում առաջատար հանդիսացող երկրների մասին:
-
01.09.21
Հաստատվել է Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի նոր ձևը
2021թ. օգոստոսի 30-ին ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարի «Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, դրա լրացման, ներկայացման և իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը, իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը սահմանելու, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի N 36-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 416-Ն հրամանը:
-
12.08.21
Կառավարությունն առաջարկում է ռոյալթիների 2 տոկոսն ուղղել ազդակիր համայնքներին
Այսօր ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով առաջարկվում է ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիի 2 տոկոսը փոխանցել ազդակիր համայնքներին։
-
23.07.21
Կայացավ Հայաստանի ԱՃԹՆ-ի 2021թ. տարեկան համաժողովը
2021թ. հուլիսի 23-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի ԱՃԹՆ-ի 2019թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովը։
-
21.07.21
Հուլիսի 23-ին կկայանա Հայաստանի ԱՃԹՆ-ի տարեկան համաժողովը
Հուլիսի 23-ին, ժամը 11։00-ին (Երևանի ժամանակով, (GMT +4)) կկայանա Հայաստանի ԱՃԹՆ-ի 2019թ. ազգային զեկույցի և Իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովը։
-
14.07.21
ՀՀ կառավարությունը առաջարկում է պետական տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար
ՀՀ կառավարությանը ընդունել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» N 1130-Ա որոշումը, որով առաջարկվում է սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։
-
23.06.21
Ո՞վ է իրական շահառուն. Ազգային ժողովը ընդունել է Հայաստանում իրական շահառուների բացահայտման նոր կարգավորումների օրենսդրական փաթեթը
2021թ. հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է օրենքների փաթեթ, որով ընդլայնվում է իրական շահառուների բացահայտման պարտավորություն ունեցող կազմակերպությունների շրջանակը: