Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերը հանձնվել են հավատարմագրային կառավարման

05.01.22
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերը հանձնվել են հավատարմագրային կառավարման

2022թ. հունվարի 5-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (ԶՊՄԿ ՓԲԸ) պետությանը պատկանող բաժնետոմսերը, որոնք կազմում են այդ ընկերության բաժնետոմսերի 15,000033%-ը, հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ (հարց 15): Որոշումը պայմանավորված է ԶՊՄԿ ՓԲԸ-ի կորպորատիվ կառավարմանն առավել արդյունավետ մասնակցելու անհրաժեշտությամբ: Ըստ ընդունված որոշման՝ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) փակ բաժնետիրական ընկերությանը՝ հաշվի առնելով այս ընկերության դերը և լիազորությունների շրջանակը:

ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: