Հուլիսի 23-ին կկայանա Հայաստանի ԱՃԹՆ-ի տարեկան համաժողովը
Հուլիսի 23-ին, ժամը 11։00-ին (Երևանի ժամանակով, (GMT +4)) կկայանա Հայաստանի ԱՃԹՆ-ի 2019թ. ազգային զեկույցի և Իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովը։
Համաժողովին ներկայացվելու է իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը և քննարկվելու է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության գործունեությունը ներկայացնող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) 2019թ. ազգային զեկույցը:
Համաժողովի առաջին մասում ներկայացվելու է Հայաստանում իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման գործընթացը, իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, ովքեր են դրանից օգտվողները, ինչ տեղեկատվություն է հրապարակվում Ռեգիստրում, ինչպես է իրական սեփականատերերի բացահայտումը մեծացնում ոլորտի թափանցիկությունը և վերահսկողությունը:
Երկրորդ մասում կներկայացվի Հայաստանի ԱՃԹՆ-ի 3-րդ ազգային զեկույցը, որը պատմում է, թե որոնք են Հայաստանում ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերությունները, որքան արտադրանք է արտադրվել ու արտահանվել, ինչքան են կազմել ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են վերաբաշխվել այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովել ոլորտը ՀՀ տնտեսության մեջ և ովքեր են այդ գործընթացի շահառուները:
Յուրաքանչյուր մասի վերջում կանցկացվի պանելային քննարկում։
Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել համաժողովին նաև հեռահար:
Գրանցվեք այստեղ և կարող եք մուտք գործել համաժողովի վիրտուալ տարածք՝ համաժողովին հեռահար մասնակցելու համար:
ԱՃԹՆ Հայաստանի քարտուղարություն
Գլխադիր նկարը՝ Unsplash-ից