ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպման և անցկացման հայտարարություն
Քաղաքացիական հասարակության խմբակցություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Հարգելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
ՔՀԽ-ն հայտարարում է, որ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների, ընտրությունը կայանալու է 2019թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ ժ. 12:00-ից մինչև ժ.17:00:
Ընտրական գործընթացի կազմակերպումը և անցկացումն իրականացվելու է համաձայն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳ»-ի և հաստատված ժամանակացույցի:
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ կողմից 2019թ. օգոստոսի 19-ին ժամը 16:00-18:00, ք. Երևան, Փավստոս Բուզանդի 97/2, «ՀՈԼԻԴԵՅ ԻՆՆ ԷՔՍՊՐԵՍ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցում (Holiday Inn Express Yerevan) կազմակերպված համաժողովի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից հաստատվեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳ»-ը (այսուհետ՝ Կարգ):
Կարգը՝ համաձայն 51-րդ կետի, ուժի մեջ է մտնում ԱՃԹՆ-Հայաստան կայքում հրապարակվելուց հետո՝ 23.08.2019թ-ից:
Կարգի հաստատումից հետո՝ համաժողովի օրակարգի 2-րդ հարց, փակ գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց և հաստատվեց ընտրական հանձնաժողովը:
Ընտրական հանձնաժողովի վերջնական կազմն է՝ Տիգրան Մաթևոսյան, Աշոտ Միրզոյան, Տիգրան Շիրինյան, Հասմիկ Ասլանյան և Զարուհի Հովհաննիսյան:
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 օգոստոսի 2019թ.
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ժամկետներ / վերջնաժամկետներ |
Գործողություններ |
28.08.2019 |
Ընտրությունների կազմակերպման և անցկացման Ժամանակացույցի հաստատում և հրապարակում |
02.09.2019 |
Ընտրողների, թեկնածու առաջադրող կազմակերպությունների և թեկնածուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ձևանմուշների հաստատում |
03.09.2019-07.09.2019 |
Ընտրողների հայտերի լրացված ձևանմուշների ներկայացում ընտրական հանձնաժողովին՝ ըստ սահմանված պահանջի |
03.09.2019-11.09.2019 |
Ընտրողների հայտերի ընդունում, ստուգում և գրանցում |
12.09.2019 |
Ընտրողների ցանկի հաստատում և հրապարակում |
13.09.2019- 17.09.2019 |
Թեկնածուների հայտերի լրացված ձևանմուշների ներկայացում ընտրական հանձնաժողովին՝ ըստ սահմանված պահանջի |
13.09.2019-22.09.2019 |
Թեկնածուների հայտերի ընդունում, ստուգում և գրանցում |
23.09.2019 |
Թեկնածուների ցանկի հաստատում և հրապարակում |
24.09.2019-28.09.2019 |
Թեկնածությունների քննարկում, ծրագրերի ներկայացում (1 օր) |
01.10.2019 ժ. 12:00-ից ժ.17:00 |
Ընտրություններ (փակ գաղտնի քվեարկություն) ք. Երևանում |
06.10.2019 |
Ընտրությունների արդյունքների ամփոփում և արձանագրության կազմում/ստորագրում |
11.10.2019 |
ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ընտրված ներկայացուցիչների անունների ներկայացում ԱՃԹՆ-Հայաստանի քարտուղարությանը և հրապարակում |