ԱՃԹՆ-ի ստանդարտի նոր պահանջները

09.07.19
ԱՃԹՆ-ի ստանդարտի նոր պահանջները

ԱՃԹՆ-ի 8-րդ Համաշխարհային համաժողովի բացման ժամանակ ԱՃԹՆ-ի նախագահ Ֆրեդերիկ Ռայնֆելտը պաշտոնապես մեկնարկեց 2019թ. ԱՃԹՆ-ի ստանդարտը:

«Սա հեռացող ԱՃԹՆ-ի խորհրդի մեծ ձեռքբերումներից մեկն է: Այն իր մեջ ներառում է հսկայական խորհրդատվական աշխատանք, ինչպես և նախորդ տարբերակը: Որպես այդպիսին, այն վերահաստատում է 52 երկրների հանձնառությունը: Այն ավելի շատ ուշադրություն է դարձնում արդյունահանող ոլորտի տվյալների համակարգային բացահայտմանը, այլ ոչ թե ԱՃԹՆ-ի զեկույցներին: Ստանդարտը պարունակում է նոր պահանջներ պայմանագրերի թափանցիկության, շրջակա միջավայրի և գենդերային հարցերի վերաբերյալ:

2019թ. ԱՃԹՆ-ի ստանդարտը ներկայացնում է թափանցիկության հետագա զարգացումը: Հիմնական ուշադրությունը հատկացվում է բացահայտումները և բաց տվյալները կառավարության և կորպորատիվ հաշվետվողականության անընդհատ գործելակերպ դարձնելուն՝ շահագրգիռ կողմերին ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված ժամկետում և անհրաժեշտ ձևաչափով, որը կարող է խթանել լայնամասշտաբ գործածությունը վերլուծություն իրականացնելու և որոշումների կայացման գործընթացներում: Ստանդարտն այժմ պահանջում է 2021 թվականից հետո կնքված պայմանագրերի թափանցիկություն, ինչպես նաև բնապահպանական հաշվետվողականության և գենդերային հարցերին վերաբերող պահանջներ»:

2019թ. ստանդարտի ամենաէական փոփոխություններն են՝

Պայմանագրի թափանցիկություն. ԱՃԹՆ-ն ներդրած բազմաթիվ երկրներում պետության և ընկերությունների կողմից ստորագրած պայմանագրերը սահմանում են ֆիսկալ պայմանները, որոնք որոշում են, թե որքան հարկ է վճարվում ռեսուրսների արդյունահանման համար: Այս պայմանագրերը հաճախ գաղտնի բնույթ են կրում՝ խոչընդոտելով հանրային բանավեճին ու տեղեկանալուն, թե արդյոք երկիրը ստանում է արդար եկամուտ:

2013թ. ստանդարտը պայմանագրի թափանցիկության խթանման ու պայմանագրի բացահայտման հստակ ուղենիշ էր և արդյունավետ կերպով հարցը մտցրեց ազգային օրակարգեր: ԱՃԹՆ-ն իրականացնող երկրների մեծամասնությունը քայլեր է ձեռնարկել պայմանագրերը հրապարակելու և հանրային քննարկումները խթանելու ուղղությամբ: 2019թ. ԱՃԹՆ-ի ստանդարտը պահանջում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ստորագրված պայմանագրերի բացահայտում: Ակնկալվում է, որ բազմաշահառու խմբերը (ԲՇԽ) պայմանագրերի բացահայտումը կընդգրկեն իրենց երկրների ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրերում։

Բնապահպանություն.Արդյունահանող ոլոտի բնապահպանական ազդեցությունը հանրային քննարկումների առանցքային կետն է: 2019թ. ԱՃԹՆ-ի ստանդարտը վերահաստատեց, որ ԱՃԹՆ-ն պետք է ներառի ընկերությունների կողմից կառավարություններին էական բնապահպանական վճարումները և խրախուսի բնապահպանական մոնիթորինգի վերաբերյալ համատեքստային տեղեկատվության բացահայտումը:

Գենդեր: 2019թ. ԱՃԹՆ-ի ստանդարտը պահանջում է, որ ԲՇԽ-ներն իրենց ներկայացվածության մեջ հաշվի առնեն գենդերային հավասարակշռությունը և զբաղվածության վերաբերյալ տվյալները բացահայտեն ընկերության, գենդերային և մասնագիտական մակարդակով: Այն նաև հաշվի է առնվում ԱՃԹՆ-ի տվյալների տարածման գործում և խրախուսում է ԲՇԽ-ներին` փաստաթղթավորելու, թե ինչպես են հաշվի առնվել գենդերային նկատառումներն ու ներգրավվածությունը:

Թափանցիկության խթանում (mainstreaming). 2019թ. ԱՃԹՆ-ի ստանդարտը շարունակում է ԱՃԹՆ-ի զեկույցների հրապարակումից ուշադրությունը կենտրոնացնել համակարգային բացահայտումները խրախուսման վրա՝ ԲՇԽ-ի համար քննարկումների և վերահսկողության նոր հնարավորություններ ընձեռելով:

Աղբյուրը՝ eiti.org