ԲՇԽ-ի անդամների ընտրության ընթացակարգերը
ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը վերահսկող՝ կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ձևավորումը համարվում է երկրի՝ ԱՃԹՆ-ին միանալու պարտադիր քայլերից մեկը: ԱՃԹՆ ԲՇԽ-ն պատասխանատու է ԱՃԹՆ-ին միանալու գործընթացի կառավարման համար, որի առաջնային նպատակն է` ապահովել Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ին թեկնածությունը, այնուհետև՝ ԱՃԹՆ-ին համապատասխանությունը: Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն պատասխանատու է ԱՃԹՆ-ին միանալու գործընթացի ուղղորդման, ներդրման, մոնիթորինգի, գնահատման և զարգացմանն ուղղված որոշումների կայացման համար: ԱՃԹՆ ԲՇԽ-ն պետք է երաշխավորի արդյունահանող ոլորտում իրազեկ հանրային երկխոսության կայացումը:
Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն կազմված է կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամների ընդհանուր թիվը 19-ն է, որից` 8 գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանքարդյունահանող կազմակերպությունների 8 ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության 3 ներկայացուցիչներ և գիտության ոլորտի 1 ներկայացուցիչ:
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամների ընտրության ընթացակարգերը
Հայաստանի Հանրապետության հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անկախ կարգով ընտրել և առաջադրել են ԲՇԽ-ում իրենց խմբակցությունները ներկայացնող անդամների թեկնածուներին:
Հանքարդյունահանող ընկերությունների խմբակցություն
Հանքարդյունահանող ընկերությունների խմբակցության թափուր անդամի թեկնածության հայտ, 2022 թվականի մայիսի 6։
Հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ում իրենց խմբակցության անդամների թեկնածուներին առաջադրման գրություն-արձանագրությունը, 2020 թվականի մայիսի 26:
2016 թվականի ընդերքօգտագործողների խմբակցության անդամների ընտրության արձանագրություն
Հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ում իրենց խմբակցության անդամների թեկնածուներին առաջադրել են 2016 թվականի մարտի 1-ին:
Քաղաքացիական հասարակության խմբակցություն
ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության 4 անդամների և այլընտանքային անդամների՝ ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգով սահմանված պաշտոնավարման ժամկետների լրանալու հիմքով խմբակցության կազմը համալրելու համար 2023 թվականի հունվարի 20-ին կայացել են խմբակցության նոր անդամների և այլընտրանքային անդամների ընտրությունները։
ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների ընտրության արձանագրությունը
2019 թվականի օգոստոսի 19-ի Հայաստանի քաղաքացիական հասարակության լայն խմբակցությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության ձևավորման, անդամների և այլընտրանքային անդամների թեկնածուների առաջադրման, ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը (word, pdf):
Քաղաքացիական հասարակությունը Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ում իրենց խմբակցության անդամների թեկնածուներին (ներառյալ գիտության ոլորտը ներկայացնող անդամը) առաջադրել են 2016 թվականի հունիսի 14-ին: