The 2024 Concluding Workshop of Armenia's EITI Secretariat Held in Dilijan

16.12.24
The 2024 Concluding Workshop of Armenia's EITI Secretariat Held in Dilijan

ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությունը ս.թ. դեկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջան քաղաքում կազմակերպել էր  եռօրյա աշխատաժողով՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով սահմանված  միջոցառումների իրականացման, Հայաստանի 2-րդ վավերացման զեկույցով նախատեսված ուղղիչ գործողությունների հասցեագրման հարցերին:

Աշխատաժողովին մասնակցել են Տարածքային նախարարության և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարությունների, Մեղրի, Կապան, Քաջարան, Ալավերդի ազդակիր համայնքների պատասխանատուներ, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության և ընդերքօգտագործողների խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀԲ-ի և ԱՃԹՆ ազգային քարտուղարության պատասխանատուներ՝  թվով 24 հոգի:

Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել և քննարկվել են հետևյալ հարցերը.  

  • «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, մասնավորապես՝ Օրենսգրքի 30-րդ հոդվածում լրացվող նոր իրավակարգավորումը՝ իրական շահառուների տվյալները ընդերքօգտագործման թույլտվության գործընթացում ներառելու վերաբերյալ:

Համաժողովի օրակարգում այս հարցը ներառվել էր՝ ի կատարումն ս.թ. նոյեմբերի 20-ին կայացած ԱՃԹՆ տարեկան 5-րդ զեկույցին նվիրված համաժողովի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նախագահ Տ․ Խաչատրյանի տրված համապատասխան հանձնարարականի :

  • Համայնքների օգտին կատարվող հատկացումների միանման և արդարացի բաշխման մեխանիզմի սահմանման նպատակով մշակված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերիփաթեթը՝ նախատեսված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (2-րդ ռազմավարական նպատակ, 2․2-րդ թիրախային ուղղության   3-րդ՝ «սոցիալ-տնտեսական հավասարակշռության ապահովում» մաս, 2.1-ին կետ, 5-րդ ենթակետ):
  • Վերը նշված օրենսդրական նախաձեռնությունների ազդեցությունը Վավերացման զեկույցով երկրին նշանակված ուղղիչ գործողությունների, ինչպես նաև ԱՃԹՆ 2023թ. Ստանդարտի պահանջների կատարման տեսանկյունից
  • Անցած յոթ տարիների ԱՃԹՆ գործունեության և դրա արդյունքների ամփոփումը՝ հետագա անելիքների ուղենշման համար:

Այս հարցերի քննարկումը ուղղակիորեն կապված է Հայաստանի Հանրապետության կողմից ԱՃԹՆ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման, ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջների բավարարման, և ընդհանուր առմամբ, Հայաստանի՝ որպես ԱՃԹՆ-ի անդամ երկրի ձեռք բերած բարձր կարգավիճակի պահպանման հետ:

Աշխատաժողովի օրակարգը մշակվել էր  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցությամբ՝ ապահովելու համար Վավերացման զեկույցով նշանակված ուղղիչ գործողությունների կատարումը, ինչպես նաև ԱՃԹՆ 2023թ. Ստանդարտի պահանջների ապահովումը մինչև Հայաստանի հաջորդ վավերացման ժամկետը՝ 2028թ. հունվարի 1-ը: Հանդիպման  բովանդակությունն ուղղված էր նաև ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամների,  պետական լիազոր մարմինների մասնագետների, համայնքների և ընդերքօգտագործող ընկերությունների կարողությունների զարգացմանը:

Աշխատաժողովի օրակարգային հարցերը ներկայացրել են ՏԿԵՆ-ի Ընդերքի վարչության պետ Կարեն Գասպարյանը, Ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետի պաշտոնակատար Սեդա Հակոբյանը, ինչպես նաև ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը:

Հատկապես արդյունավետ էր «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի ընթացքում ընկերությունների դիրքորոշումը  ներկայացրեցին ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ընդերքօգտագործողների խմբակցության անդամներ Վահրամ Ավագյանը, Ներսես Կարամանուկյանը, Արթուր Պեպանյանը: Դեբատներում ակտիվ մասնակցություն ունեցան ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ Նազելի Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարարության Ծանր արդյունաբերության բաժնի պետ Արթուր Ղավալյանը, ՏԿԵՆ Ընդերքի վարչության պատասխանատուներ Կարեն Գասպարյանը, Սուրեն Մամյանը, Սեդա Հակոբյանը:

 

Աշխատաժողովը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» թիվ TF0B4808 դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: