EITI International Secretariat and Open Ownership joint mission in Yerevan on July 8-11, 2024
2024 թվականի հուլիսի 8-ից 11-ը հատուկ առաքելությամբ Երևանում էր գտնվում ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության և Open Ownership կազմակերպության համատեղ պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին՝ ԱՃԹՆ միջազգային քարտուղարության Եւրոպայի տարածաշրջանային տնօրեն Մարկ Բըրնեթը, տարածաշրջանային պատասխանատու Լիսա Սվիլանդը և Open Ownership կազմակերպության պատասխանատու Ագուստինա դե Լուկան:
Այցի նպատակները բազմազան էին, որոնց մեջ կարևորներից էին՝ Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հետ հանդիպումներն ու քննարկումները, Հայաստանի ԱՃԹՆ-ի գործող և պոտենցիալ գործընկերների հետ կլոր սեղանի անցկացումը, «Opening Extractives» ծրագրի ներքո իրական շահառուների (ԻՇ) տվյալները ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում օգտագործելու հմտություններին նվիրված աշխատաժողովի անցկացումը և համագործակցային այլ հարցեր:
Այցի առաջին օրը տեղի ունեցավ Հայաստանի ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի անդամների և ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության պատասխանատուների հանդիպումը, որի ժամանակ ՀՀ ԱԴ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Լալա Ներսեսյանը և բաժնի պետ Հռիփսիմե Իսկանդարյանը ներկայացրեցին իրական շահառուների հայտարարագրման իրավական դաշտում սպասվող փոփոխությունների, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ընթացիկ բարեփոխումների մասին: Կողմերը քննարկեցին, թե նշված գործողություններն ինչքանով են համընկնում Open Ownership կազմակերպության կողմից որդեգրած ԻՇ-ի տվյալներին առնչվող միտումներին, ինչպես նաև ԻՇ-ի գծով ԱՃԹՆ-ի Ստանդարտի պահանջներին:
Այցի շրջանակներում հուլիսի 9-ից 10-ը Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթըն հյուրանոցում անցկացվեց երկօրյա աշխատաժողով, որին մասնակցեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ընդերքի վարչության, Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների, մեդիայի ներկայացուցիչներ՝ թվով մոտ 20 հոգի: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Աշխատաժողովը նվիրված էր հանքարդյունաբերության ոլորտում ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման գործընթացում Իրական շահառուների տվյալների օգտագործմանը: Ուսուցողական բնույթ ունեցող աշխատաժողովի թեմաները ներկայացվեցին Open Ownership կազմակերպության պատասխանատու Ագուստինա դե Լուկայի և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության Եւրոպայի տարածաշրջանային տնօրեն Մարկ Բըրնեթի, ինչպես նաև տարածաշրջանային պատասխանատու Լիսա Սվիլանդի կողմից: Աշխատանքային քննարկումների ժամանակ հայաստանյան իրողությունները մեկնաբանվեցին նաև աշխատաժողովի հայաստանյանյան համակարգող, ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանի կողմից: Աշխատաժողվն ընթացավ ինտերակտիվ և բարձր մասնակցային մթնոլորտում: Բոլոր մասնակիցներն, այդ թվում հյուրերը, արձանագրեցին աշխատաժողովի արդյունավետությունը, օգտակարությունը և դրանք պարբերաբար շարունակելու անհրաժեշտությունը:
Այցի չորրորդ օրվա առաջին կեսին կայացած ԲՇԽ-ի և ԱՃԹՆ-ի 5-րդ զեկույցի Անկախ ադմինիստրատոր հանդիսացող Գրանթ Թորնթոն ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության պատասխանատուները անդրադարձ կատարեցին Հայաստանի՝ որպես ԱՃԹն-ի համայնքում առաջատար դիրքեր գրավող երկրի կարգավիճակին, ներկայացրեցին վերջին վավերացման հաշվետվության մեջ արձանագրված ռազմավարական առաջարկություններին, ինչպես նաև անհրաժեշտ ուղղիչ գործողություններին: Հյուրերը ներկայացրեցին նաև ԱՃԹՆ-ի 2023թ.Ստանդարտի նոր պահանջները, մինչև 2025թվականը դրանց արձագանքելու անհրաժեշտությանը:
Այդ օրը կայացավ նաև Zoom տեսազանգ՝ Գերմանիայի ԱՃԹՆ-ի քարտուղարության գործընկերների հետ, որի ժամանակ կողմերը կիսեցին ԱՃԹՆ-ի Աշխատանքային պլաններ կազմելու սեփական փորձը:
Պատվիրակության այցի վերջին օրը՝ հուլիսի 11-ին, Իբիս Երևան Կենտրոն հյուրանոցում կայացավ նաև ԱՃԹՆ-ի միջազգային և ազգային քարտուղարությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի ԱՃԹՆ-ի գործընկերների հանդիպում» անունը կրող կլոր սեղանը, որին մասնակցեցին Հայաստանում գրանցված միջազգային մի շարք կառույցների և երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուներ: Մասնակիցների թվում էին՝ World Bank, EBRD, GIZ, CIPE, EU հաստատությունների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանությունների պատասխանատուներ, ինչպես նաև Բելգիայի թագավորության դեսպան Էրիկ Դե Մյունքը և Շվեյցարիայի Դաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:
Կլոր սեղանը նախագահում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյան, որը հյուրերին ներկայացրեց Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած ճանապարհը, ներկա առաջնահերթություններն ու հետագա հանձնառությունը: Նախագահողի խոսքը շարունակեց ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տարածաշրջանային տնօրեն Մարկ Բըրնեթը, որը պատմեց Հայաստանի ԱՃԹն-ի ձեռքբերումների և Ստանդարտի նոր պահանջներին համապատասխանելու համար պահանջվող անելիքների մասին, իսկ ազգային քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը նշեց այն ուղղությունները, որտեղ կարող էին հատվել Հայաստանում գրանցված կառույցների նպատակային աշխատանքներն ու ԱՃԹՆ-ի գործունեությունը: Ներկա գտնվող կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ ստացված տեղեկատվության հիման վրա իրենք կգնահատեն համատեղ աշխատելու հնարավորությունները, և անհրաժեշտության դեպքում կկապվեն ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հետ՝ կոնկրետ համագործակցության ծրագրեր մշակելու համար:
-